Աջարիայի հայ համայնքը կշարունակի մնալ ՀՀ սփիւռքի<br /> նախարարութեան ուշադրութեան կենտրոնում<br />


Աջարիայի հայ համայնքը կշարունակի մնալ ՀՀ սփիւռքի
նախարարութեան ուշադրութեան կենտրոնում

  • 23-09-2009 21:30:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Սեպտեմբերի 23-ին ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Հակոբեանն ընդունեց Աջարիայի հայերի միութեան (ԱՀՄ) նախագահ Գրիգորի Վարդանեանին եւ մամուլի քարտուղար Արթուր Հովհաննսիյանին: Հանդիպմանը մասնակցեցին ՀՀ սփիւռքի փոխնախարար Ստեփան Պետրոսեանը, նախարարութեան ստորաբաժանումների ղեկավարներ: ԱՀՄ-ի ներկայացուցիչները բարձրացրեցին Աջարիայի հայ համայնքում հայապահպանությանն ուղղուած միջոցառումների անհրաժեշտութեան` Բաթումի հայկական եկեղեցուն կից գործող դպրոցի ուսուցիչների վերապատրաստումը կազմակերպելու, դասագրքեր, ուսումնամեթոդական գրականութիւն ստանալու, Հայաստանում աջարահայ ուսանողների կրթութեան պայմանների բարելաւման, Հայաստանի մշակոյթային խմբերի` Աջարիայում հիւրախաղերի կազմակերպման մասին հարցեր: Պարոն Վարդանեանը տեղեկացրեց, որ նախատեսւում է Բաթումում, Սուրբ Փրկիչ եկեղեցուն կից բացել հայկական մէկօրեայ դպրոց, կառուցել «Հայկական տուն», որը տեղի հայ համայնքի համար կդառնայ կրթամշակութային, հասարակական-գործարար կենտրոն: Նրա հավաստմամբ, համայնքի եւ Հայաստանի միջեւ համագործակցութեան հնարաւորութիւններն է'լ աւելի կընդլայնուեն եւ կամրանան կառուցուելիք Երեւան-Ախալքալակ-Բաթում աւտոմայրուղու կառուցումով: Այդ աւտոճանապարհով Երեւանից Բաթում ուղերթը կտեւի մօտ 5,5 ժամ` այժմ Թբիլիսիով անցնող աւտոճանապարհով մօտ 10 ժամուայ ուղերթի փոխարէն: Տիկին Հակոբեանն առաջարկեց փաստաթղթային ձեւակերպում տալ համայնքի խնդիրներին` հաւաստիացնելով, որ Աջարիայի հայ համայնքը կշարունակի մնալ ՀՀ սփիւռքի նախարարութեան ուշադրութեան կենտրոնում: Նա ընդգծեց, որ նախարարութիւնը հնարավորինս կաջակցի համայնքի ծրագրերի իրականացմանը: Վրաստանի կազմում գտնուող Աջարիայի Հանրապետութիւնում ապրում է շուրջ 12 հազար հայ: Վերջերս Աջարիայի հայերի միութիւնը նշեց հիմնադրման 5-ամեակը:
  -   Հասարակութիւն