ՀՀ սփիւռքի նախարարն ընդունել է Ուռոլոգների հայկական<br /> ընկերակցութեան պատուիրակութեանը<br />


ՀՀ սփիւռքի նախարարն ընդունել է Ուռոլոգների հայկական
ընկերակցութեան պատուիրակութեանը

  • 23-09-2009 19:00:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը սեպտեմբերի 23-ին ընդունել է սփիւռքահայ եւ հայաստանցի բժիշկների պատուիրակութեանը` Ուռոլոգների հայկական ընկերակցութեան հիմնադիր-անդամ, Վիրաբոյժների եւ Ուռոլոգների ամերիկեան ընկերակցությունների անդամ, դոկտոր, պրոֆեսոր Կարօ Դերձակյանի եւ Ուռոլոգների հայկական ընկերակցութեան նախագահ Յովհաննէս Աղաջանեանի գլխաւորութեամբ: Հիւրերը տեղեկացրել են, որ սեպտեմբերի 25-26-ին կանցկացուի Ուռոլոգների հայկական ընկերակցութեան 11-րդ համաժողովը, որին կմասնակցեն հայաստանցի մօտ 120 եւ սփիւռքահայ շուրջ 80 բժիշկներ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանից, Վրաստանից: Հ.Յակոբեանը համաժողովի անցկացումը կարեւորել է ՀՀ Սփիւռքի նախարարութեան համար ծրագրային խնդիրների` Սփիւռքի մասնագիտական ներուժի բացայայտման, մասնագէտների տուեալների շտեմարանների, համահայկական մասնագիտական ցանցերի ստեղծման տեսանկիւնից: Ինչպէս տեղեկացանք նախարարութիւնից, հանդիպման ընթացքում կարեւորվել է նաեւ Հայաստանում բժշկական համալսարանական կրթութեան զարգացման, առողջապահական չափորոշիչների սահմանման եւ կիրառման, բժիշկների եւ առողջապահական հիմնարկների որակաւորման ոլորտներում արտերկրի առաջաւոր փորձի փոխառնման անհրաժեշտութիւնը: Հիւրերն ընդգծել են համազգային, մասնաւորապէս, հայ-թուրքական յարաբերութիւնների զարգացման խնդիրների շուրջ Հայաստան-Սփիռք երկխօսութեան աշխուժացման, ինչպէս նաեւ թուրքերի կողմից համացանցային հայկական կայքերի հասցէների վերաուղղորդման դէմ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտութիւնը: ՀՀ սփիւռքի նախարարը համոզմունք է յայտնել, որ տեղեկատուական անվտանգութեան այդ խնդիրը եւս անհրաժեշտ է կարգաւորել հայաստանցի եւ սփիւռքահայ բարձրակարգ մասնագէտների նպատակային ներգրաւման միջոցով:
  -   Հասարակութիւն