Մինսկում նշել են Հայաստանի Հանրապետութեան Անկախութեան օրը<br />


Մինսկում նշել են Հայաստանի Հանրապետութեան Անկախութեան օրը

  • 22-09-2009 19:25:00   |   |  Մշակոյթ
ՄԻՆՍԿ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Սեպտեմբերի 17-ին Մինսկի Երաժշտութեան ակադեմիայի համերգասրահում կայացել է համերգ` նուիրուած Հայաստանի Հանրապետութեան Անկախութեան օրուան: Այն գործընկեր բուհերի` Բելոռուսիայի պետական երաժշտական ակադեմիայի եւ Երեւանի Կոմիտասի անուան պետական կոնսերուատորիայի ստեղծագործական նախագիծն էր: Համերգը կազմակերպել է Բելոռուսիայի պետական երաժշտականւ ակադեմիայի դոցենտ Վալտեր Մնացականովը, որը դիրիժոր է աշխատել Չելյաբինսկի եւ Սամարղանդի, Գրոզնու եւ Օմսկի թատրոններում: Այժմ Վալտեր Մնացականովը Բելոռուսիայի պետական երաժշտական ակադեմիայի օպերային ստուդիայի դիրիժորն է: Ինչպէս հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, վկայակոչելով Բելառուսի հայերի վեբ-պորտալը, համերգը բացուել է Նինո Ռոտի կինֆիլմերի երաժշտութեան հիման վրայ սիմֆոնիկ նուագախմբի համար գրուած ֆանտազիայով, որից յետոյ հնչել է Արամ Խաչատրեանի ջութակի կոնցերտը: Այնուհետեւ ելոյթ է ունեցել միջազգային մրցոյթների դափնեկիր, Բելոռուսիայի պետական երաժշտական ակադեմիայի նվագախմբային ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողուհի Տատեանա Կորմազինովան` կատարելով Ժան-Պիեռ Ռամպալի ֆլեյտայի համար փոխադրությունը: Համերգի առաջին բաժինը փակել է Առնօ Բաբաջանեանի «Հերոսական բալլադը» ֆլեյտայի եւ նուագախմբի համար: Մենակատարն էր միջազգային մրցոյթների դափնեկիր, Երեւանի Կոմիտասի անուան կոնսերուատորիայի ուսանողուհի Սոնա Բարսեղեանը: «Հերոսական բալլադը» առաջին անգամ է կատարուել Մինսկում: Բոլոր կատարումների ժամանակ հանդէս է եկել Բելառուսի Հանրապետութեան ազգային պետական հեռուստառադիոընկերության սիմֆոնիկ նուագախումբը: Երկրորդ բաժինը սկսուել է հայ հեղինակների չորս ստեղծագործություններով` Արամ Խաչատրեան, «Տոկատա դաշնամուրի համար», Սայաթ-Նովա - Գ. Սարաջյան, «Քանի վուր ջան իմ», Կոմիտաս-Անդրէասեան, «Գարուն ա», Կոմիտաս - Գ. Սարաջյան, «Հաբրբան»: Բոլոր չորս կոմպոզիցիաները կատարել է Երեւանի Կոմիտասի անուան պետական կոնսերուատորիայի պրոֆեսոր Արմինէ Գրիգորեանը: Յետոյ հնչել են բելոռուս հեղինակների ստեղծագործութիւններ` Ա. Տուրենկով, «Մեղեդի», Վ. Մնացականով, «Չապլինապատում», «Թիթեռնիկ»: Կատարող` միջազգային մրցոյթների դափնեկիր, Բելոռուսիայի պետական երաժշտական ակադեմիային կից Հանրապետական երաժշտական ուսումնարանի երրորդ կուրսի սովորող, կլարնետահար Կիրիլ Տելեպնեւը: Դաշնամուրի պարտիան կատարել է միջազգային մրցոյթների դիպլոմանտ Իրինա Տելեպնեւան: Համերգը աւարտել են Ա. Յարութիւնեանի եւ Ա. Բաբաջանեանի «Կոնցերտային ռապսոդիան երկու դաշնամուրի համար», ինչպէս նաեւ Կոմիտասի եւ Գ. Սարաջյանի «Վաղարշապատի պարը» Արմինէ Գրիգորեան եւ Սոնա Բարսեղեան դաշնամուրային զույգի կատարմամբ:
  -   Մշակոյթ