2009թ.-ի յունուար-օգոստոսին նախորդ տարուայ նոյն<br /> ժամանակահատուածի համեմատ Հայաստանի ՀՆԱ-ն 18,4%-ով նուազել է<br />


2009թ.-ի յունուար-օգոստոսին նախորդ տարուայ նոյն
ժամանակահատուածի համեմատ Հայաստանի ՀՆԱ-ն 18,4%-ով նուազել է

  • 18-09-2009 20:18:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2009թ.-ի յունուար-օգոստոսին նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ Հայաստանի ՀՆԱ-ն նուազել է 18,4%-ով եւ կազմել 1 տրիլիոն 761 մլրդ 874 մլն դրամ (մօտ 4987,1 մլն ԱՄՆ դոլար): ՀՆԱ-ի ինդեքս-դեֆլեատորը կազմել է 100,2%: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, նախորդ տարուայ նոյն ամիսների համեմատ այս տարուայ յունուար-օգոստոսին հանրապետութիւնում արդիւնաբերական արտադրանքի ծաւալը նուազել է 11,9%-ով եւ կազմել 393 մլրդ 825,9 մլն դրամ: Գիւղատնտեսութեան համախառն արտադրանքն նուազել է 1,5%-ով եւ կազմել 281 մլրդ 546,7 մլն դրամ, շինարարութեան ծաւալը նուազել է 52,6%-ով եւ կազմել 242 մլրդ 219,5 մլն դրամ, մանրածախ առեւտրաշրջանառութեան ծաւալը աճել է 0,3%-ով եւ կազմել 596 մլրդ 127,2 մլն դրամ, իսկ ծառայութիւնների ծաւալը` նուազել 1,4%-ով եւ կազմել 467 մլրդ 441,8 մլն դրամ: ՀՀ արտաքին առեւտրաշրջանառութեան ծաւալը նախորդ տարուայ յունուար-օգոստոսի համեմատ նուազել է 29,1%-ով եւ կազմել 2 մլրդ 360,4 մլն դոլար: Ընդ որում, արտահանումը նուազել է 41,1%-ով եւ կազմել 408,9 մլն դոլար, իսկ ներմուծումը` նուազել է 27%-ով եւ կազմել 1 մլրդ 951,5 մլն դոլար: 2009թ.-ի յունուար-օգոստոսին սպառողական գները 2008թ.-ի նոյն ամիսների համեմատ աճել են 2,8%-ով, իսկ արդիւնաբերական արտադրանքի գները` 0,5%-ով նուազել: Այս տարուայ օգոստոսի վերջին նախորդ տարուայ նոյն ամսուայ համեմատ պաշտօնապէս գրանցուած գործազուրկների թուաքանակը աճել է 10,8%-ով եւ կազմել 83,8 հազար մարդ: Այս տարուայ յունուար-յունիսին միջին ամսական անուանական աշխատավարձը կազմել է 99 061 դրամ (նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ աճել է 12,3%-ով), այդ թւում` պետական յատուածում` 82 026 դրամ (աճել է 18,2%-ով), ոչ պետական յատուածում` 123 620 դրամ (աճել է 7,3%-ով): 2009թ.-ի յունուար-ապրիլին 1 ԱՄՆ-ի դոլարի միջին փոխարժեքը կազմել է 353,29 դրամ:
  -   Տնտեսութիւն