Յայտնի դարձան եվրոմրցաշարերում Հայաստանի ֆուտբոլային թիմերի<br /> մրցակիցները<br />


Յայտնի դարձան եվրոմրցաշարերում Հայաստանի ֆուտբոլային թիմերի
մրցակիցները

  • 22-06-2009 19:46:00   |   |  Սպորտ
ՆԻՈՆ, 22 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունիսի 22-ին Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի ունեցաւ 2009-2010թթ.-ի մրցաշրջանի ֆուտբոլի եվրոմրցաշարերի վիճակահանութիւնը: Չեմպիոնների լիգայի գաւաթի խաղարկութիւնում հանդէս կգան 52 երկրների 77 թիմեր: Այստեղ «Փիւնիկը» կմրցի Սերբիայի «Դինամոյի» հետ: Առաջին խաղերը նշանակուած են յունիսի 30-ին եւ յուլիսի 1-ին: Եվրոգավաթների խաղարկություններին կմասնակցեն ուեֆա-ի անդամ 53 երկրների 193 թիմեր: Հայաստանի «Բանանցի» մրցակիցը Բոսնիայի «Շիրոկի Բրիեգ»-ն է, իսկ «Միկաինը»` Շվեդիայի «Հելսինգ Բորգ»-ը: Առաջին հանդիպումները կկայանան յուլիսի 2-ին եւ 9-ին: Կապանի «Գանձասարը» նոյն խաղարկութիւնում իր մրցելույթը կսկսի 2-րդ փուլից:
  -   Սպորտ