Բացուել է Թաքսիմի մարզական ակումբի Ֆերիգյուղի համալիրը<br />


Բացուել է Թաքսիմի մարզական ակումբի Ֆերիգյուղի համալիրը

  • 18-06-2009 16:50:00   | ԱՄՆ  |  Սպորտ
ՍՏԱՄԲՈՒԼ, 18 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Յունիսի 13-ին հանդիսաւորութեամբ իր դռներն է բացել Թաքսիմի մարզական ակումբի Ֆերիգյուղի համալիրը, որը կրում է Պեշիկթաշի եւ Թաքսիմի մարզական ակումբների նախագահ Սյուլեյման Սեբայի անունը: Ինչպէս գրում է «Մարմարա»-ն, բացման արարողութեանը ներկայ են եղել Շիշլիի քաղաքապետ Մուստաֆա Սարըգյուլը եւ քաղաքապետի տեղակալ Վազգէն Պարընը, Կրթական տնօրէն Աթա Օզերը, Մայր քաղաքապետության փոքրամասնությունների հարցերով խորհրդական Նադյա Թաշելը, Սյուլեյման Սեբան, Թաքսիմի մարզական ակումբի ընտանիքը, մարզական աշխարհի ներկայացուցիչներ եւ համայնքի անդամներ: Թաքսիմի վարչութեան ատենապետ Կարօ Համամջեանը նշել է, որ մարզադաշտը կառուցուել է նախկին աղբանոցի տեղում եւ այսօր արդէն մարզադաշտն ու մարզահամալիրը համապատասխանեցուել են արդիական չափանիշներին: Նա յայտնել է, որ ակումբի տանիքի տակ համախմբուած են 400 մարզիկներ, եւ աւելացրել, որ այս տարի կանանց խումբը կմասնակցի լիգայի մրցաշարին: Սկսել է գործել նաեւ պատանիների ֆուտբոլի մարզադպրոցը: Ելոյթ են ունեցել նաեւ Կրթական տնօրէն Աթա Օզերը եւ քաղաքապետ Մուստաֆա Սարըգյուլը` կարեւորելով Թաքսիմի մարզական ակումբը զարգացնելու ուղղութեամբ տարուած աշխատանքը:
  -   Սպորտ