Արթուր Չիբուխչյանը երրորդ անգամ լրացրեց գրոսմաստերի նորման<br />


Արթուր Չիբուխչյանը երրորդ անգամ լրացրեց գրոսմաստերի նորման

  • 01-06-2009 19:28:00   | Հայաստան  |  Սպորտ
ԳԻՒՄՐԻ, 1 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 31-ին աւարտուեց «Գիւմրի-2009» շախմատի միջազգային մրցաշարը: 9 հնարաւորից 7 միաւոր վաստակեց եւ յաղթող ճանաչուեց Ռինատ Ջամաբաեւը (Ղազախստան): 6 միաւորով երկրորդ տեղը գրաւեց Արթուր Չիբուխչյանը (Հայաստան), ով երրորդ անգամ լրացրեց գրոսմաստերի նորման: Իսկ երրորդ եւ չորրորդ տեղերը բաժանեցին Արա Մինասեանը (Հայաստան) եւ Թամազ Գելաշվիլին (Վրաստան)` 5,5-ական միաւոր:
  -   Սպորտ