Մայիսի 25-29-ին Հայաստանի արտարժոյթի ներբանկային շուկայում<br /> գնուել է շուրջ 52,6 մլն ԱՄՆ դոլար, վաճառուել` շուրջ 49,7 մլն դոլար<br />


Մայիսի 25-29-ին Հայաստանի արտարժոյթի ներբանկային շուկայում
գնուել է շուրջ 52,6 մլն ԱՄՆ դոլար, վաճառուել` շուրջ 49,7 մլն դոլար

  • 29-05-2009 17:44:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 25-29-ին ՀՀ արտարժոյթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնուել է 52 մլն 615 հազ. 253 ԱՄՆ դոլար` 370,46 դրամ ԱՄՆ մէկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառուել` 49 մլն 730 հազ. 834 ԱՄՆ դոլարն 372,07 դրամ ԱՄՆ մէկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: ՀՀ Կենտրոնական բանկի Հասարակայնութեան հետ կապերի ծառայութեան տուեալներով, նոյն ժամանակահատուածում միջբանկային շուկայում իրականացուել է 600 հազ. ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 371,5 դրամ մէկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԷՆԻԱ» բորսայում նշուած ժամանակահատուածում իրականացուել է 10 մլն 527 հազ. ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 370,81 դրամ մէկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Մայիսի 18-24-ն ընկած ժամանակահատուածում բանկերի կողմից դրամով տրամադրուած վարկերի ծաւալը կազմել է 8,7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրուած վարկերի ծաւալը` 12 մլն ԱՄՆ դոլար: Համեմատութեան համար նշենք, որ մայիսի 18-22-ին ՀՀ արտարժոյթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնուել է 44 մլն 343 հազ. 587 ԱՄՆ դոլար` 372,24 դրամ ԱՄՆ մէկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառուել 47 մլն 500 հազ.197 ԱՄՆ դոլար` 373,82 դրամ ԱՄՆ մէկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նոյն ժամանակահատուածում միջբանկային շուկայում իրականացուել է 500 հազ. ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 372 դրամ մէկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԷՆԻԱ» բորսայում նշուած ժամանակահատուածում իրականացուել է 7 մլն 800 հազ. ԱՄՆ դոլարի առք եւ վաճառքն 372,74 դրամ մէկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Մայիսի 11-17-ն ընկած ժամանակահատուածում բանկերի կողմից դրամով տրամադրուած վարկերի ծաւալը կազմել է 8,5 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրուած վարկերի ծավալըն 13,7 մլն ԱՄՆ դոլար:
  -   Տնտեսութիւն