2009թ.-ի մայիսին Հայաստանում ոչ պարենային ապրանքների գները<br /> 2,6%-ով աճել են<br />


2009թ.-ի մայիսին Հայաստանում ոչ պարենային ապրանքների գները
2,6%-ով աճել են

  • 29-05-2009 15:41:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2009թ.-ի մայիսին ապրիլի համեմատ Հայաստանի ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցուել է 2,6% գնաճ, ինչը հիմնականում գեղայարդարման ապրանքների 3,5%, շինանիւթերի 4,6%, դեղամիջոցների 4,7%, լւացող միջոցների 5,6% գնաճի արդիւնք է: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, ոսկերչական ապրանքների, հագուստի եւ գործուածքի, տեքստիլեղենի, կոշկեղենի, այգեգործական, անձնապիտոյ ապրանքների, կահոյքի, գրենական պիտոյքների գները նշուած ժամանակահատուածում աճել են 0,1-2,5%-ով, իսկ վառելիքի, մշակոյթի ապրանքների, գորգեղէնի, խոհանոցային սպասքի ապրանքախմբերում գրանցուել է 1,4-0,5% գնանկում:
  -   Տնտեսութիւն