ԱՄՆ-ում մեկնարկած Նավասարդեան մարզախաղերը կաւարտուեն յուլիսի<br /> 3-ին<br />


ԱՄՆ-ում մեկնարկած Նավասարդեան մարզախաղերը կաւարտուեն յուլիսի
3-ին

  • 27-05-2009 19:20:00   | ԱՄՆ  |  Սպորտ
ԼՈՍ ԱՆՋԵԼԷՍ, 27 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Բիրմինգհէմ բարձրագոյն դպրոցի մարզադաշտերում արդէն մեկնարկել են եւ մեծ ոգեւորութեամբ շարունակւում են ՀՄԸՄ-ի 34-րդ Նավասարդեան մարզախաղերը, որոնք աւանդաբար կազմակերպւում են մայիս եւ յունիս ամիսների շաբաթավերջերին: Աւելի քան երեք տասնամեակ, այս մարզախաղերը Ամերիկայի հեռաւոր ափերում ապրող հայութեան համար եղել եւ շարունակում են մնալ ուրախութեան, հպարտութեան եւ վերապրումի գեղեցիկ առիթներ: Նավասարդեան մարզախաղերի եզրափակումը այս տարի մեծ շուքով կնշուի Ամերիկայի Անկախութեան տոնին զուգադիպող շաբաթավերջին, յուլիսի 2-3-ին: Այս առիթով կազմակերպուելու են տարբեր միջոցառումներ, որոնցից առաւել մեծամասշտաբը Նավասարդեան Յաղթանակի պարահանդեսն է, որ տեղի կունենայ յունիսի 27-ին, CBS Studio Center-ում:
  -   Սպորտ