Հայաստանի ԿԲ նախագահը կմասնակցի ՄԱՍՏԲ երկրների ԿԲ-ների<br /> կառավարիչների ակումբի 21-րդ նիստին<br />


Հայաստանի ԿԲ նախագահը կմասնակցի ՄԱՍՏԲ երկրների ԿԲ-ների
կառավարիչների ակումբի 21-րդ նիստին

  • 27-05-2009 18:25:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 28-31-ը Աստանայում կանցկացուի Միջին Ասիայի, Սեւծովեան տարածաշրջանի եւ Բալկանեան (ՄԱՍՏԲ) երկրների կենտրոնական բանկերի կառավարիչների ակումբի 21-րդ նիստը, որին մասնակցելու է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջաւադեանը: Ըստ ՀՀ ԿԲ հասարակայնութեան հետ կապերի ծառայութեան, կառավարիչների ակումբի նիստում քննարկվելու են «Տնտեսութեան եւ ֆինանսների գլոբալ տեսություն. զարգացող երկրների տնտեսութիւնների առջեւ ծառացած խնդիրները», «Ակտիւների յետընթացի դարաշրջան. ի՞նչ կարող են քաղել ԱՄՆ-ը, Եւրոպան եւ Չինաստանը 1990-2005թթ.-ի Ճապոնիայի օրինակից» եւ «Դրամավարկային քաղաքականությունն անկայունութեան պայմաններում» թեմաները: Նիստին ելոյթ կունենան Արժոյթի միջազգային հիմնադրամի տնօրէն-կառավարչի տեղակալ Տակատոսի Կատոն, Նոմուրայի հետազոտական ինստիտուտի աւագ տնտեսագէտ Ռիչարդ Կուն եւ Կոլումբիայի համալսարանի տնտեսագիտութեան պրոֆեսոր Գիլյերմո Կալվոն:
  -   Տնտեսութիւն