Լիբանանում կազմակերպուել է Գ.Հարպոյան վարժարանի աշակերտների<br /> ցուցահանդէս<br />


Լիբանանում կազմակերպուել է Գ.Հարպոյան վարժարանի աշակերտների
ցուցահանդէս

  • 26-05-2009 18:15:00   |   |  Մշակոյթ
ԶԱԼՔԱ, 26 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Մայիսի 23-ին Զալքայի Հայ կաթողիկէ Ս. Խաչ եկեղեցու «Պետողլյան» սրահում տեղի է ունեցել Հայ կաթողիկէ Գ. Հարպոյան վարժարանի աշակերտների գարնանային անդրանիկ ցուցահանդէսի հանդիսաւոր բացումը, որին ներկայ էին կրթական պատասխանատուներ, ծնողներ, ուսուցիչներ եւ արվեստասերներ: Ներկաներին ողջունելուց յետոյ Հայ կաթողիկէ Գ. Հարպոյան վարժարանի տնօրէն Ռիտա Բոյաջեանը նշել է, որ ներկայ ցուցահանդէսը հնարաւոր է դարձել ուսումնական տարուայ սկզբում բացուած գեղանկարչութեան եւ քանդակի խմբակների երեքամսյա աշխատանքի շնորհիւ: Յետոյ տարիքային երեք խմբերի աշակերտներին մրցանակներ են շնորհուել: Առաջին տեղը զբաղեցնող աշակետները ստացել են դրամական պարգեւներ, իսկ երկրորդ եւ երրորդ տեղերը գրաւողներին որպէս նուէր յանձնուել են զանազան գրենական պիտոյքներ: 5-17 տարեկան աշակերտների պատկերած բնանկարները ցուցահանդեսին գարնանային գոյների գեղեցիկ ներդաշնակութիւն են հաղորդել:
  -   Մշակոյթ