Երեւանում մեկնարկել է աշխարհի բռնցքամարտի պատանեկան<br /> առաջնութիւնը<br />


Երեւանում մեկնարկել է աշխարհի բռնցքամարտի պատանեկան
առաջնութիւնը

  • 25-05-2009 15:52:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 23-ին Երեւանում մեկնարկել է աշխարհի բռնցքամարտի պատանեկան առաջնութիւնը: Հայաստանի 13 մարզիկներից առաջնութեան առաջին փուլը յաղթահարել են 4 մարզիկներ` Կորիւն Սողոմոնեանը (46 կգ), Ազատ Խաչատրեանը (48 կգ), Ջոնիկ Տոնոյանը (54 կգ) եւ Արթուր Քաջոյանը (60 կգ): Նրանցից առաջին երկուսը մայիսի 25-ին կանցկացնեն իրենց երկրորդ հանդիպումները: Նոյն օրը իրենց առաջին մենամարտերը կանցկացնեն Սամուէլ Ոսկանեանը (75 կգ) եւ Գոռ Մարգարեանը (+80 կգ):
  -   Սպորտ