«վիվասել»-ի կանխավճարային համակարգի բաժանորդները այսուհետ<br /> կարող են իրենց քարտերը վերալիցքավորել on line<br />


«վիվասել»-ի կանխավճարային համակարգի բաժանորդները այսուհետ
կարող են իրենց քարտերը վերալիցքավորել on line

  • 21-05-2009 19:32:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «վիվասել-ՄՏՍ»-ի կանխավճարային համակարգի բաժանորդները այսուհետ հնարաւորութիւն կունենան այցելելով մօտակայ վաճառակետ իրենց քարտերը նախընտրած գումարի չափով վերալիցքավորել առցանց (on line) ռեժիմով: Ինչպէս մայիսի 21-ի ասուլիսում յայտնեց ընկերութեան գործադիր տնօրէն Ռալֆ Յիրիկյանը, վաճառակետում յաճախորդը յատուկ ձեւաթղթում պէտք է նշի վերալիցքավորվող խոսելաժամանակի գումարի չափը եւ կատարի համապատասխան կանխիկ վճարում: Դրանից յետոյ վաճառակետի աշխատակիցը անմիջապէս կվերալիցքավորի բաժանորդի հաշիւը իր բջջային հեռախոսից: Ռ.Յիրիկյանի խօսքերով, նոր համակարգը ոչ միայն աւելի յարմար է, այլ նաեւ հնարաւորութիւն է ստեղծում ժամանակի ընթացքում հրաժարուելու վերալիցքավորման պլաստիկ քարտերից, որոնք մեծ վնաս են հասցնում շրջակայ միջավայրին: Ինչ վերաբերում է նոր համակարգին անցնելու հետ կապուած միջոցների սպասւող տնտեսմանը, ապա, ըստ նրա, դրա ծաւալը առայժմ դժուվար է հաշուարկել: Նշուեց, որ վերալիցքավորում կարելի է կատարել նաեւ անմիջապէս «Վիվա-Սել»-ի կայք էջում, ինչպէս նաեւ վճարման էլեկտրոնային մեքենաների եւ բանկոմատների օգնութեամբ: Ռ.Յիրիկյանը տեղեկացրեց, որ մայիսին` երրորդ սերնդի ցանցի գործարկումից յետոյ, բջջային կապի բաժանորդների համար եւս մի քանի նոր ծառայութիւններ են աւելացուել: Մասնաւորապէս, բաժանորդը կարող է ակտիւացնել ոչ միայն իր, այլեւ մէկ այլ բաժանորդի տեսազանգից օգտուելու ծառայութիւնը: Բացի այդ, «վիվասել»-ի բաժանորդները կարող են on line տեղեկանալ Զվարթնոց օդանավակայանի թռիչքների ժամանակացույցին, ինչպէս նաեւ միջազգային ֆուտբոլային նորություններին:
  -   Տնտեսութիւն