Բռնցքամարտի աշխարհի պատանիների 2009թ.-ի առաջնութեանը<br /> մասնակցելու նպատակով մայիսի 20-ին Երեւան են ժամանել Լատվիայի,<br /> Լիտվայի եւ Դոմինիկեան Հանրապետութեան հաւաքականները<br />


Բռնցքամարտի աշխարհի պատանիների 2009թ.-ի առաջնութեանը
մասնակցելու նպատակով մայիսի 20-ին Երեւան են ժամանել Լատվիայի,
Լիտվայի եւ Դոմինիկեան Հանրապետութեան հաւաքականները

  • 20-05-2009 18:04:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 23-30-ին կայանալիք ԱԻԲԱ բռնցքամարտի աշխարհի պատանիների 2009թ.-ի առաջնութեանը մասնակցելու նպատակով մայիսի 20-ի առաւօտեան Երեւան են ժամանել եւս երեք երկրների` Լատվիայի, Լիտվայի եւ Դոմինիկեան Հանրապետութեան պատանեկան հաւաքականները: Լատվիայի մարզիկները հանդէս կգան վեց քաշային կարգերում (50, 52, 54, 57, 90 եւ 70 կգ), լիտվացիները` ինը (46, 48, 54, 57, 60, 66, 75, 80 եւ +80 կգ) դոմինիկցիները` երեք (46, 50 եւ 60 կգ): Ըստ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի կենտրոնի հաղորդագրութեան, նոյն օրը Հայաստան են ժամանելու նաեւ Մարոկկոյի ու Աուստրալիայի պատանեկան հաւաքականները:
  -   Սպորտ