Ռուսական եզակի աստղադիտարանը դուրս է հանուել ուղեգիծ


Ռուսական եզակի աստղադիտարանը դուրս է հանուել ուղեգիծ

  • 18-07-2011 10:34:48   | Ռուսաստան  |  Հասարակութիւն
Ռուսական եզակի «Սպեկտր-ռ» («Ռադիօաստրոն») աստղոֆիզիկական աստղադիտարանը, որը նախատեսուած է տիեզերքի ուսումնասիրման համար, այսօր Բայկոնուրից դուրս է հանուել ուղեգիծ: Նրա պոկումը հիմնական մասից ակնկալւում է Մոսկուայի ժամանակով 10:07-ին: «Ռադիօաստրոն» միջազգային աստղադիտարանը գործարկուել է Ռոսկոսմոսի պատուերով: Այն կարող է ուսումնասիրել այլ գալակտիկաների միջուկները, Սեւ խոռոչները, մասնիկների արագացումը, մագնիսական դաշտերը, տիեզերական ճառագայթները եւ այլն:
  -   Հասարակութիւն