Խորհրդարանն առաջիկայում կքննարկի Հայաստանի 2008թ.-ի<br /> պետբիւջէի կատարման տարեկան հաշուետւութեան նախագիծը<br />


Խորհրդարանն առաջիկայում կքննարկի Հայաստանի 2008թ.-ի
պետբիւջէի կատարման տարեկան հաշուետւութեան նախագիծը

  • 15-05-2009 17:54:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 29-ից մինչեւ յունիսի 5-ը ներառեալ Հայաստանի Ազգային Ժողովի մշտական յանձնաժողովներում կընթանան «Հայաստանի Հանրապետութեան 2008թ.-ի պետական բիւջէի կատարման մասին» տարեկան հաշուետւութեան նախագծի քննարկումները: Այս մասին «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին ԱԺ-ի Հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից: Հաշուետւութեան նախագիծը նախատեսւում է խորհրդարանի քննարկմանն ու հաստատմանը ներկայացնել գարնանային նստաշրջանի յունիսի 8-ից մեկնարկելիք վերջին հերթական քառօրեայ նիստերում: Կառավարութեան ներկայացրած նախագծում, մասնաւորապէս, նշուած է, որ 2008թ.-ին, համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի պայմաններում, Հայաստանի տնտեսութիւնում արձանագրուեց 6,8% աճ, ինչը ծրագրային ցուցանիշին զիջում է 3,2%-ով: Յաջողուեց ապահովել հարկային եկամուտների (ներառեալ տուրքերը) սահմանուած թիրախը` 621,1 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 17%: Պահպանուեց գնաճի ծրագրային մակարդակը` 4+/-1,5%` ժամանակահատուածի վերջում կազմելով 5,2%: ՀՆԱ-ի դեֆլեատորը կազմել է 8,5%: Արդիւնքում, 2008թ.-ին ՀՆԱ-ն շուկայական գներով կազմել է 3 650 մլրդ դրամ, իսկ մէկ շնչին ընկնող ՀՆԱ-ն` 1 128,6 հազար դրամ կամ 3 689 ԱՄՆ դոլար:
  -   Տնտեսութիւն