Գլենդելու հասարակութեանը կներկայացուի Գրիգորիս Բալաքեանի<br /> «Հայկական Գողգոթա» գիրքը<br />


Գլենդելու հասարակութեանը կներկայացուի Գրիգորիս Բալաքեանի
«Հայկական Գողգոթա» գիրքը

  • 13-05-2009 18:53:00   | ԱՄՆ  |  
ԳԼԵՆԴԷԼ, 13 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ուրբաթ օրը Գլենդելում կայանալիք քննարկման ժամանակ յայտնի գրող եւ հետազոտող Պիտեր Բալաքեանը կներկայացնի Գրիգորիս Բալաքեանի «Հայկական Գողգաթան. 1915-1918թթ. Հայոց ցեղասպանութեան յիշողութիւն» խորագրով գիրքը, որ անգլերէն է թարգմանվել իր եւ Արիս Սեւակի կողմից: Գրքում նկարագրւում է 1915թ. ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում ձերբակալուած 250 հայ մտաւորականներից մէկի` հայ քահանա Գրիգորիս Բալաքեանի կեանքի 4 տարիները, ում հազարաւոր հայերի հետ աքսորել էին Սիրիայի անապատներ: Օսմանեան Թուրքիայի հայ առաջաւոր մտաւորականներից մէկը` Գրիգորիս Բալաքեանը, ծնուել է 1876թ.: 1901թ. ձեռնադրուել է որպէս Հայ Առաքելական եկեղեցու վարդապետ Եվրոպայում եւ Ռուսաստանում: Նրա մի շարք գրքեր 1915թ. առգրաւուել եւ ոչնչացուել են թուրքական կառավարութեան կողմից: Փրկվելով ցեղասպանությունից` Գ. Բալաքեանը դարձել է Ֆրանսիայում Հայ Առաքելական եկեղեցու եպիսկոպոս: Պիտեր Բալաքեանը Գ. Բալաքեանի ազգականն է: Նա յայտնի է իր «Այրուող Տիգրիս. Հայոց ցեղասպանութիւնն ու Ամերիկայի պատասխանատւութիւնը» եւ «Ճակատագրի սեւ շունը» գրքերով:
  -