Հայաստանում ծառայութիւնների սակագները մէկ տարում աճել են<br /> 11,7%-ով<br />


Հայաստանում ծառայութիւնների սակագները մէկ տարում աճել են
11,7%-ով

  • 04-05-2009 16:15:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2009թ.-ի ապրիլին նախորդ տարուայ նոյն ամսուայ համեմատ Հայաստանում ծառայութիւնների սակագներն աճել են 11,7%-ով, իսկ դեկտեմբերի նկատմամբ` 6,6%-ով: Ծառայութիւնների ոլորտում 2009թ. ապրիլին մարտի համեմատ գրանցուած սակագների 5,6% յաւելաճի վրայ իրենց էական ազդեցութիւնն են ունեցել բնակարանային-կոմունալ ծառայութիւնների 18,2% (պայմանաւորուած խմելու ջրի մատակարարման (8,2%), խողովակաշարերով բնակչութեանը գազային վառելիքի վաճառքի (14,3%), էլեկտրաէներգիայի վաճառքի (23,1%) ծառայութիւնների սակագների թանկացումով) եւ տրանսպորտի ծառայութիւնների սակագների 8,6% յաւելաճով (պայմանաւորուած օդային տրանսպորտի ծառայութիւնների սակագների 24,5% թանկացումով): Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան, վերը նշուած կոմունալ ծառայութիւնները սպառողական զամբյուղում ունենալով 6,9% բաժին, եւ, 2009թ.-ի ապրիլին մարտի համեմատ 19,9% սակագների ընդհանուր յավելաճ, սպառողական գների ինդեքսի վրայ ազդել են 1,24 տոկոսային կէտով: Առանց այդ ծառայութիւնների սակագների փոփոխութիւնների ծառայութիւնների սպառողական գների ինդեքսը նշուած ժամանակահատուածում արձանագրուած 103,2%-ի փոխարէն կկազմեր 101,8%: 2009թ.-ի ապրիլին մարտի համեմատ հանրապետութիւնում արձանագրուել է կրթութեան համակարգի ծառայութիւնների սակագների 0,1%, իրաւական ու բանկային` 0,2%, կենցաղային բնոյթի` 0,4%, մշակոյթի ոլորտի` 0,4%, հանրային սննդի` 0,4%, բուժսպասարկման` 1,4% եւ հանգստի կազմակերպման ծառայութիւնների սակագների 1,7% յավելաճ, ինչպէս նաեւ` կապի ծառայութիւնների սակագների 1,4 % նուազում:
  -   Տնտեսութիւն