Լեւոն Արոնեանը եւ Վլադիմիր Յակոբեանը «Գրան Պրի» մրցաշարի<br /> 10-րդ փուլում յաղթանակներ տարան<br />


Լեւոն Արոնեանը եւ Վլադիմիր Յակոբեանը «Գրան Պրի» մրցաշարի
10-րդ փուլում յաղթանակներ տարան

  • 27-04-2009 14:54:00   | Ռուսաստան  |  Սպորտ
ՆԱԼՉԻԿ, 27 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 26-ին Նալչիկի շախմատի «Գրան Պրի» միջազգային մրցաշարի 10-րդ փուլում Հայաստանի գրոսմայստերները յաղթանակներ տարան: Լեւոն Արոնեանը առաւելութեան հասաւ Պաւել Էլյանովի (Ուկրաինա), իսկ Վլադիմիր Յակոբեանը` Էթյեն Բաքրոյի (Ֆրանսիա) նկատմամբ: Մրցաշարային աղիւսակը 6,5 միաւորով միանձնեայ շարունակում է գլխաւորել Լ.Արոնեանը, իսկ 6 միաւորով երկրորդ տեղում է Պետեր Լեկոն (Հունգարիա): Վլադիմիր Յակոբեանը, Ալեքսանդր Գրիշչուկը եւ Եվգենի Ալեքսեեւը (երկուսն էլ` Ռուսաստան) 5,5-ական միաւորով բաժանում են 3-5-րդ տեղերը: 11-րդ փուլում Լ.Արոնեանի մրցակիցը Ռուստամ Կասիմջանովն է (Ուզբեկստան), իսկ Վ.Հակոբյանինը` Պեոտր Սվիդլերը (Ռուսաստան):
  -   Սպորտ