Վարկային երաշխիքներ ստանալու համար անհրաժեշտ օբյեկտի<br /> պատրաստուածութեան աստիճանը 20 տոկոսով նվազեցվել է<br />


Վարկային երաշխիքներ ստանալու համար անհրաժեշտ օբյեկտի
պատրաստուածութեան աստիճանը 20 տոկոսով նվազեցվել է

  • 20-04-2009 19:30:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Կառուցապատողներին վարկային երաշխիքների տրամադրման համար ներկայացւող պահանջներում կատարուել է փոփոխութիւն: Ըստ Հայաստանի կառավարութեան օպերատիւ շտաբի յայտարարութեյան, կառուցապատման ենթակայ օբյեկտի պատրաստուածութեան աստիճանը նախկին 75%-ի փոխարէն սահմանուել է առնուազն 50%: Յիշեցնենք, որ կառավարութիւնը կառուցապատող կազմակերպություններին տրամադրում է մինչեւ 20 մլրդ դրամի վարկային երաշխիք բնակելի շէնքերի շնարարությունն աւարտելու համար: Որպէս գրաւ ընդունվում է այլ պարտավորություններով չծանրաբեռնաված անշարժ գոյք: 3 տարի ժամկէտով տրամադրուող երաշխիքի գումարը, կախուած գրաւի իրացվելիությունից, կարող է հասնել 100 տոկոսի: Անշարժ գոյքի գրաւադրման դէպքում վարկային երաշխիքը չի գերազանցում անշարժ գոյքի շուկայական գնի 35 տոկոսը: Վերջինս որոշելու համար հիմք է ընդունվում առվազն երկու անկախ գնահատող ընկերութիւնների կողմից որոշուած շուկայական գների նուազագոյնը: Գնահատումն իրականացնում են «Ալտա Վիպ», «Տիգրիս» , «Ագ Բորսա», «Դեմարկո», «Էսկո Կոնցեռն» , «ԱՆՏ Ռիելտի» եւ «Օլիվեր Գրոսի» անկախ գնահատող ընկերութիւնները:
  -   Տնտեսութիւն