«Հայջրմուղկոյուղի»-ն դեռեւս չի կարողանում բնակչութեանը<br /> ապահովել 24 ժամեայ ջրամատակարարում<br />


«Հայջրմուղկոյուղի»-ն դեռեւս չի կարողանում բնակչութեանը
ապահովել 24 ժամեայ ջրամատակարարում

  • 14-04-2009 17:04:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Հայջրմուղկոյուղի» ընկերութիւնը ՀՀ կառավարութիւն է ներկայացրել Համաշխարհային բանկի կողմից լրացուցիչ ֆինասավորված 26 մլն դոլար արժողութեամբ երկրորդ վարկային արտօնեալ ծրագիրը: Ինչպէս ապրիլի 14-ի ասուլիսում յայտնեց ընկերութեան գլխաւոր տնօրէն Պատրիկ Լորին, այն նպատակաուղղուած է ընդլայնելու առաջին ծրագրի նուաճումները: Ըստ նրա, ՀԲ-ի ծրագրով կիրականացուեն, մասնաւորապէս, Հրազդան քաղաքի ջրամատակարարման ցանցերի վերանորոգման աշխատանքներ: Պ.Լորիի խօսքերով, ընկերութեանը 46 մլն ԱՄՆ դոլարի չափով դրամաշնորհներ կտրամադրուեն նաեւ Ասիական բանկի կողմից: Այդ գումարները կուղղուեն Գորիս, Էջմիածին քաղաքների եւ մի շարք գիւղական բնակավայրերի ջրամատակարարման համակարգերի վերանորոգմանը: Պ.Լորին յայտնեց նաեւ, որ ընկերութիւնը այս տարի կաւարտի ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալութեան կողմից ֆինանսաւորւող ծրագիրը, որի շնորհիւ կբարելաւուի Արտաշատի եւ հարակից 28 գիւղական համայնքների ջրամատակարարումը: Միաժամանակ նշուեց, որ Վերակառուցման եւ զարգացման եւրոպական բանկի տրնամադրած մօտ 12 մլն եւրոյով ընկերութիւնը իրականացրել է Սեւանայ լճի, ինչպէս նաեւ Սեւան, Գաւառ, Մարտունի, Ջերմուկ քաղաքների կոյուղիների եւ կեղտաջրերի մաքրման աշխատանքներ: Պ.Լորիի խօսքերով, 2004թ.-ից ստանձնելով «Հայջրմուղկոյուղու» ղեկավարութիւնը ֆրանսիական ՍԱՈՒՌ ընկերութիւնը նախատեսել էր ապահովել 24 ժամեայ ջրամատակարարում: Ընկերութիւնը կարողացաւ ջրամատակարարման գրաֆիկը օրական միջին 6 ժամի փոխարէն 2008թ.-ին հասնել մինչեւ 12 ժամի: Սակայն, ըստ Պ.Լորիի, իրենց առաջնահերթ խնդիրներից մէկը մնում է բնակչութեանը 24 ժամեայ ջրամատակարարմամբ ապահովելը: Միջազգային տարբեր կառոյցների կողմից յատկացւող գումարները եւս կուղղուեն այդ նպատակին: Նշվածին զուգահեռ հանրապետութիւնում իրականացւում են ջրային կորուստների կրճատման աշխատանքներ: Սակայն, ըստ Պ.Լորիի, դրանք կարելի է անբաւարար համարել, քանի որ, եթէ 2004թ.-ի վերջին ջրային կորուստները կազմում էին 92-93%, ապա 2008թ.-ին` 83-84%:
  -   Տնտեսութիւն