Եւրոպայի չեմպիոն Առաքել Միրզոեանը գնում է օլիմպիական<br /> չեմպիոն հոր հետքերով<br />


Եւրոպայի չեմպիոն Առաքել Միրզոեանը գնում է օլիմպիական
չեմպիոն հոր հետքերով

  • 08-04-2009 13:20:00   |   |  Սպորտ
ԲՈՒԽԱՐԵՍՏ, 8 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Բուխարեստում մեկնարկել է Եւրոպայի ծանրամարտի առաջնութիւնը: Ապրիլի 7-ին Հայաստանի տղամարդկանց հաւաքականից առաջինը մրցահարթակ ելան 69 կգ քաշայիններ Առաքել Միրզոեանը (Բաղրամեան) եւ Գեւորգ Կակոյեանը (Վեդի): Օլիմպիական չեմպիոն Օգսեն Միրզոեանի որդի եւ սան Ա.Միրզոեանը պոկեց 151 կգ, հրեց 185 կգ եւ երկամարտի 336 կգ արդիւնքով նուաճեց չեմպիոնի կոչումն ու պարգեւատրուեց ոսկէ մեդալով: Գ.Կակոյեանը պոկեց 140 կգ: Հրումում նա չկարողացաւ իր կամքին ենթարկել 160 կգ կշռող ծանրաձողը, 0 միաւոր ստացաւ եւ հեռացաւ ասպարէզից:
  -   Սպորտ