Մայիսի 2-4-ին Երեւանում կանցկանցվի «Ժամանց եւ Հանգիստ.
EXPO-2009» առաջին միջազգային մասնագիտացուած ցուցահանդէսը
07-04-2009 19:18:00 | Հայաստան | Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 2-4-ին Երեւանի
«Մոսկուայի Տուն» մշակութագործարարական կենտրոնում կանցկացուի
«Ժամանց եւ Հանգիստ. EXPO-2009» առաջին միջազգային մասնագիտացուած
ցուցահանդէսը: Այն հնարաւորութիւն կտայ ամբողջական ու մանրամասն
տեղեկություն ստանալ Հայաստանում գործող տարբեր տուրիստական
կազմակերպութիւնների, հիւրանոցների եւ զվարճանքի վայրերի մասին:
Ցուցահանդեսին կմասնակցեն տուրիստական գործակալութիւններ,
հյուրանոցներ, ռեստորաներ, սպորտային ակումբներ, հանգստեան տներ,
զվարճանքի ակումբներ: