198 մրցակիցների պայքարում մարմնամարչիկ Վահագն Ստեփանեանը<br /> գրաւեց 11-րդ տեղը<br />


198 մրցակիցների պայքարում մարմնամարչիկ Վահագն Ստեփանեանը
գրաւեց 11-րդ տեղը

  • 06-04-2009 17:36:00   |   |  Սպորտ
ՄԻԼԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 5-ին Իտալիայի Միլան քաղաքում աւարտուեց սպարտային մարմնամարզութեան Եւրոպայի առաջնութիւնը: 40 երկրների 198 մարզիկների պայքարին մասնակցեցին նաեւ Հայաստանի 2 ներկայացուցիչներ: Վահագն Ստեփանեանը հանդէս եկաւ բազմամարտի ծրագրով: 6 գործիքների վրայ վարժութիւններում նա գրաւեց 16-րդ տեղը եւ անցաւ եզրափակիչ: 24 ուժեղագույնների մրցավեճում երեւանցի մարմնամարզիկն աւելի վստահ հանդէս եկաւ եւ վերջնականապէս գրաւեց պատուաւոր 11-րդ տեղը: Իսկ Յարութիւն Մերդինյանը իր ունակութիւնները կարողացաւ դրսեւորել միայն առանձին գործիքների վրայ վարժութիւններում եւ ձախողուեց:
  -   Սպորտ