Հայաստանի ԿԲ-ի վերանայուած կանխատեսումների համաձայն, երկրում<br /> 2009թ.-ին գնաճը կկազմի 5,9%<br />


Հայաստանի ԿԲ-ի վերանայուած կանխատեսումների համաձայն, երկրում
2009թ.-ին գնաճը կկազմի 5,9%

  • 31-03-2009 23:50:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Կենտրոնական բանկի Խորհուրդը մարտի 27-ի նիստում հաստատել է ՀՀ 2009թ.-ի առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականութեան ճշգրտուած ծրագիրը, որտեղ ներկայացուած գնահատումներով առաւել հաւանական է համարուել, որ 2009թ.-ին երկրում գնաճը կկազմի 5,9%: Ըստ ծրագրի, համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում 2009թ.-ի մարտին Արժոյթի միջազգային հիմնադրամը եւ Համաշխարհային բանկը վերանայել են 2009թ.-ի համաշխարհային տնտեսական աճի գնահատականը` 0,5% աճի փոխարէն կանխատեսելով նուազում` առաջին անգամ Երկրորդ համաշխարհային պատերազմից յետոյ ընկած ժամանակահատուածում: Նշուվել է, որ Հայաստանի տնտեսութեան վրայ կշարունակեն բացասաբար անդրադառնալ արտաքին պահանջարկի նշանակալի կրճատումը, անբարենպաստ առեւտրի պայմանները եւ ֆինանսական ներհոսքի թուլացումը: Համաշխարհային պահանջարկի կրճատումը կնպաստի նաեւ ցածր միջազգային գների պահպանմանը ամբողջ 2009թ.-ին: Բաւականին բարձր է արտաքին զարգացումների կանխատեսումների անորոշութեան աստիճանը` պայմանաւորուած համաշխարհային ճգնաժամի խորութեամբ եւ տնտեսութեան վերականգնման ժամկէտների անորոշութեամբ: Ինչ վերաբերում է ապրանքային շուկաներին, ապա, չնայած 2009թ.-ի առաջին եռամսյակի վերջին արձանագրուած գների որոշակի աճի միտումներին, ինչպէս եւ նախկին գնահատումների ժամանակ, սպասւում է, որ ե'ւ էներգակիրների, ե'ւ արդիւնաբերական մետաղների միջազգային գները կմնան յարաբերականօրէն ցածր մակարդակների վրայ` մինչեւ համաշխարհային տնտեսական աճի վերականգնման նշանների երեւան գալը, որը սպասւում է միայն 2009թ.-ի վերջում: Պարենային ապրանքների, մասնաւորապէս, հացահատիկի շուկայում, գները նույնպես կպահպանուեն ցածր մակարդակի վրայ, սակայն ապագայ զարգացումները հիմնականում կախուած կլինեն 2009/2010 թթ.-ի մարքեթինգային տարում հացահատիկի բերքի սպասումներից: Ընդհանուր առմամբ, չնայած յետագայ զարգացումների անորոշութեան բարձր աստիճանին, սպասւում է, որ համաշխարհային պահանջարկի կրճատման պայմաններում միջազգային գների ցածր մակարդակները կպահպանուեն նաեւ 2009թ.-ին: ՀՀ տնտեսութեան ճիւղային կանխատեսումները ճշգրտուել են նուազման ուղղութեամբ` պայմանաւորուած 2008թ.-ի վերջին եռամսյակից վառ արտայայտուած համաշխարհային պահանջարկի կրճատման եւ կապիտալ ներհոսքի աճի տեմպի դանդաղման միտումների պահպանմամբ: Արդիւնքում` 2009թ.-ին ՀՀ ՀՆԱ-ն իրական արտայայտութեամբ կնուազի շուրջ 3%-ով: 2009թ.-ի ՀՀ տարեկան ՀՆԱ կանխատեսման կենտրոնական արժէքը կազմում է 2,9% նուազում: Տնտեսական աճի ռիսկերը երկկողմանի են եւ կապուած են ինչպէս արտաքին, այնպէս էլ` ներքին գործօնների հետ: Տնտեսական աճի` նուազման ուղղութեամբ ռիսկերի պատճառը համաշխարհային պահանջարկի անկման տեւականության պայմաններում ներքին պահանջարկի` ակնկալուածից աւելի նուազումն է: Միաժամանակ, աճի ուղղութեամբ ռիսկերը կապուած են ՀՀ կառավարութեան կողմից որոշ խոշոր ծրագրերի, մասնաւորապէս, փոքր եւ միջին ձեռնարկութիւնների խթանման, արտահանելի հատուածին ֆինանսական աջակցութեան, աղէտի գօտում բնակարանային շինարարութեան, ճանապարհաշինութեան, ենթակառուցվածքներում ներդրումների իրականացման արագութեան հետ: Շինարարութեան ճիւղում 2009թ.-ին շարունակուելու է նախորդ տարուայ վերջին եռամսյակում արձանագրուած նուազման միտումը` պայմանաւորուած արդիւնաբերութեան եւ ծառայութիւնների ճիւղերում ներդրումային նախագծերի շարունակական հետաձգմամբ, ինչպէս նաեւ` բնակարանային շինարարութեան աճի տեմպերի ակնկալուող նուազմամբ: Միաժամանակ, սպասւում է կապի եւ տրանսպորտի, գիւղատնտեսութեան, էներգետիկայի եւ կոմունալ ծառայութիւնների ոլորտում իրականացyող շինարարութեան ծաւալների աճ: Արդիւնքում` 2009թ.-ին կանխատեսւում է շինարարութեան աւելացուած արժէքի 11-15% իրական նուազում: Ծառայութիւնների ոլորտում ակնկալուող աճի ցուցանիշները նույնպես վերանայուել են նուազման ուղղութեամբ` պայմանաւորուած մասնաւոր եւ պետական սպառման կանխատեսւող ցուցանիշների ճշգրտմամբ, որն անդրադառնալու է ինչպէս առեւտրաշրջանառութեան ծաւալների, այնպէս էլ` մատուցուած այլ ծառայութիւնների ծաւալների վրայ: 2008թ.-ի վերջին երկու ամիսներին մանրածախ առեւտրաշրջանառութեան ոլորտում արձանագրուած աճի տեմպի նուազման միտումները կդրսեւորվեն նաեւ 2009թ.-ին: Արդիւնքում` կանխատեսւում է 2009թ.-ին ծառայութիւնների աւելացուած արժէքի մինչեւ 4% իրական նուազում: Արդիւնաբերութեան ճիւղի 2009թ.-ի կանխատեսումները վերանայուել են փոքր-ինչ նուազման ուղղութեամբ, ինչի արդիւնքում սպասւում է աւելացուած արժէքի 1-5% նուազում: Կանխատեսված ցուցանիշների նուազեցումը պայմանաւորուել է համաշխարհային պահանջարկի անկման արդիւնքում հանքարդյունաբերությունում, 2008թ.-ի չորրորդ եռամսյակից սկսած, աճի տեմպի շարունակական նուազմամբ, ինչպէս նաեւ` քիմիական արդյունաբերությունում եւ մետաղագործությունում թողարկման ծաւալների ակնկալուող նուազմամբ եւ դրա հետեւանքով էներգետիկայի աճի տեմպերի ճշգրտմամբ: Այնուամենայնիւ, արդիւնաբերութեան ճիւղում աճ կապահովեն էներգետիկայի եւ սննդի արդիւնաբերութեան ենթաճյուղերը: Գիւղատնտեսութեան ճիւղի կանխատեսումները չեն վերանայուել. սպասւում է 3-5% իրական աճ` պայմանաւորուած բնականոն աճի բազայի` այգիների եւ ցանքատարածությունների, ինչպէս նաեւ` անասնագլխաքանակի աւելացմամբ: 2009թ.-ին համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի ազդեցութիւնը ՀՀ տնտեսութիւնում կարտայայտուի համախառն պահանջարկի նուազմամբ, որը հիմնականում կպայմանաւորուի ներքին պահանջարկի անկմամբ: Զգալիօրէն կնուազեն մասնաւոր հատուածի ծախսումները, մինչդեռ պետական հատուածի ծախսումները որոշակիօրէն կաճեն` համաշխարհային ճգնաժամի հետեւանքները մեղմելու եւ մասնաւոր յատուածում տնտեսական ակտիւութիւնը հետզհետէ վերականգնելու համար: Մասնաւոր հատուածի ծախսումների` 2009թ.-ի իրական աճի գնահատումները ճշգրտուել են նուազման ուղղութեամբ` ինչպէս մասնաւոր սպառման, այնպէս էլ` մասնաւոր ներդրումների մասով: Աճի տեմպերի գնահատումների վերանայման համար հիմք են հանդիսացել համաշխարհային տնտեսական իրավիճակի վատթարացման հետեւանքով մի շարք ցուցանիշների, այդ թւում` բնակչութեան եկամուտների` աշխատավարձերի եւ ընթացիկ տրանսֆերտների, ինչպէս նաեւ` կապիտալ տրանսֆերտների, արտաքին ֆինանսական այլ հոսքերի զգալի նուազման սպասումները, համաշխարհային պահանջարկի անկման միտումների պարագայում ներդրումային միջավայրում անորոշութիւնների եւ բացասական սպասումների առկայութիւնը: Ըստ ՀՀ ԿԲ գնահատումների, 2009թ.-ին սպասւում է մասնաւոր սպառման իրական նուազման 5-6% ցուցանիշ, իսկ մասնաւոր ներդրումներն, իրական արտայայտութեամբ, կնուազեն 5,6-6,5%-ով: Մասնաւոր ծախսումների հաւասարակշիռ մակարդակից շեղման գնահատումների համաձայն, 2009թ.-ի ընթացքում կձեւաւորուի մասնաւոր ծախսումների մեծ բացասական ճեղքուածք` 5-7% միջակայքում` պայմանաւորուած ինչպէս սպառման, այնպէս էլ` ներդրումների կանխատեսւող բացասական ճեղքվածքներով: Այդպիսով, տարուայ ընթացքում մասնաւոր ծախսումները գնանկումային ճնշումներ կառաջացնեն սպառողական շուկայում` նուազեցնելով գնաճը 1,5-2,1%-ով: Հարկաբիւջետային հատուածի 2009թ.-ի ծրագրերի կատարման հիմնական ուղենիշը ՀՆԱ-ում հարկային եկամուտների 17,4% ցուցանիշի (2008թ.-ի համեմատութեամբ 0,4%-ով աճ) ապահովումն է եւ պետական ծախսերի իրականացումը ծրագրուած մակարդակին համապատասխան: Տարուայ առաջին կէսին, տնտեսութեան ակտիւութեան անկմամբ պայմանաւորուած, հնարաւոր է բիւջէի եկամուտների նախատեսուածի համեմատ որոշակի ցածր ցուցանիշի ձեւաւորում, որի պարագայում, ՀՀ կառավարութեան յայտարարութեյան համաձայն, ծախսային որոշակի ծրագրեր կտեղափոխուեն տարուայ երկրորդ կիսամյակ: ՀՀ տնտեսութեան վրայ համաշխարհային ճգնաժամի ազդեցութիւնը մեղմելու նպատակով կառավարութեան ձեռնարկած հակաճգնաժամային ծրագրերի շրջանակներում ակնկալւում է պետական հատուածի դերի մեծացում եւ դրանով իսկ` ներքին պահանջարկի խթանում. մասնաւորապէս, կառավարութեան ծրագրերն ուղղուելու են փոքր ու միջին ձեռնարկութիւնների խթանմանը, արտահանելի հատուածին աջակցելուն, ինչպէս նաեւ ոչ արտահանելի յատուածում պետական ծախսերի մեծացմանը: Այսպիսով, վերոնշյալի արդիւնքում համախառն պահանջարկի վրայ հարկա- բիւջէտային քաղաքականութիւնը կունենայ շուրջ 2% ընդլայնող ազդեցութիւն: Սակայն, կախուած կառավարութեան կողմից յայտարարուած ծրագրերի փաստացի իրականացուած ծաւալներից, ներքին պահանջարկի խթանումը կարող է լինել ինչպէս աւելի մեծ, այնպէս էլ` փոքր` համապատասխանաբար արտայայտուելով նաեւ մասնաւոր հատուածի ծախսումների 2009թ. եւ յաջորդ տարուայ զարգացումներում: Ծրագրում ամփոփուել է, որ 2009թ.-ին ներքին պահանջարկի մակարդակը կլինի հավասարակշռից զգալիօրէն ցածր` գնանկումային ճնշումներ առաջացնելով տնտեսութիւնում: Արտաքին պահանջարկի նուազումը, ինչը կարտայայտուի նաեւ արդիւնաբերական մետաղների միջազգային գների ցածր մակարդակի պահպանմամբ, նշանակալի դերակատարում կունենայ 2009թ.-ին Հայաստանից արտահանման տարեկան ծաւալների նուազման հարցում: Միւս կողմից, ՀՀ դրամի անուանական փոխարժէքի արժեզրկման հետեւանքով տեղի ունեցած իրական փոխարժէքի ճշգրտումը եւ վերադարձը հաւասարակշիռ մակարդակին էականօրէն կնպաստեն արտաքին հաշվեկշռվածության ձեւաւորմանը եւ կխթանեն ինչպէս արտահանումը, այնպէս էլ` ներմուծման փոխարինիչների արտադրութիւնը` ձեւաւորելով արտահանելի յատուածում ներդրումների, աշխատատեղերի ստեղծման եւ ապագայ տնտեսական աճի հիմքեր: Ի լրումն իրական փոխարժէքի ճշգրտման, արտահանման ծաւալների վրայ դրական ազդեցութիւն կունենան նաեւ կառավարութեանն արտահանման ուղղուածութիւն ունեցող որոշ ձեռնարկութիւնների աջակցութեան ծրագրերը: Արդիւնքում` 2009թ.-ին սպասւում է ապրանքների եւ ծառայութիւնների արտահանման ծաւալների 25-30% նուազում, որը գրեթէ ամբողջութեամբ պայմանաւորուած է արտահանման գների նուազմամբ: Իսկ ապրանքների եւ ծառայութիւնների արտահանման իրական ծաւալների նուազումը գնահատւում է 1-3%: Սպասւում է, որ 2009թ.-ին ապրանքների եւ ծառայութիւնների ներմուծման դոլարային ծաւալների նուազումը կկազմի 30-35%: Դա նույնպես կպայմանաւորուի իրական փոխարժէքի ճշգրտմամբ, ինչպէս նաեւ` ներքին տնտեսութեան եկամուտների նուազմամբ: Արդիւնքում` սպասւում է ապրանքների եւ ծառայութիւնների ներմուծման իրական արտայայտութեամբ կրճատում 25-30%-ի չափով: Ինչ վերաբերում է ֆիզիկական անձանց կողմից բանկային համակարգով իրականացyող ոչ առեւտրային բնոյթի զուտ փոխանցումներին, ապա թէեւ 2009թ.-ի յունուար-փետրուարին այս ցուցանիշը 31,4%-ով նուազել է, այնուամենայնիւ, նշուած ժամանակահատուածում գրանցուել է ֆիզիկական անձանց ընդհանուր փոխանցումների (ներառեալ նաեւ առեւտրային փոխանցումները) զուտ ներհոսքի 63,8% աճ (զուտ ներհոսքը կազմել է 83,1 մլն ԱՄՆ դոլար). ընդ որում, յունուար-փետրուարին ֆիզիկական անձանց ընդհանուր փոխանցումների ներհոսքը նուազել է 19,5%-ով` արտահոսքի 46% նուազման պայմաններում: Այնուամենայնիւ, 2009թ.-ին սպասւում է ֆիզիկական անձանց առեւտրային եւ ոչ առեւտրային զուտ փոխանցումների շատ աւելի պակաս նուազում (10-15%-ի չափով), քան գնահատւում է ոչ առեւտրային բնոյթի զուտ փոխանցումների մասով (նուազումը կկազմի 30-35%)` հիմնականում պայմանաւորուած փոխանցումների արտահոսքի զգալի նուազմամբ: Ռուսաստանի տնտեսութեան ներկայ անբարենպաստ զարգացումները, որոնք գոնէ մինչեւ տարեվերջ դրական հեռանկարներ չեն խօստանում, կպայմանավորեն զուտ փոխանցումների նուազումը: Արդիւնքում` ընթացիկ հաշուի պակասուրդ/ՀՆԱ ցուցանիշը, ի տարբերութիւն նախկին վատատեսական սցենարի, կձեւաւորուի յարաբերականօրէն ցածր մակարդակում` 8-10% միջակայքում: Աշխատանքի շուկայի ցուցանիշների 2009թ.-ի գնահատումները վերանայուել են նուազման ուղղութեամբ: Վերանայման հիմնական պատճառը համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի հետեւանքով տնտեսութիւնում համախառն պահանջարկի, այդ թւում` աշխատուժի նկատմամբ պահանջարկի զգալի նուազման սպասումներն են, ինչպէս նաեւ` միգրանտների արտահոսքի կրճատմամբ պայմանաւորուած` աշխատուժի առաջարկի աճը: Ըստ վերանայուած գնահատումների, տնտեսութեան միջին անուանական աշխատավարձը 2009թ.-ին կնուազի շուրջ 2%-ով: Ընդ որում, մասնաւոր յատուածում անուանական աշխատավարձը կնուազի աւելի քան 7%-ով` պայմանաւորուած ինչպէս արտադրողականութեան նուազմամբ, այնպէս էլ` տնտեսութիւնում աշխատուժի առաջարկի էական աճով: Բիւջէտային ֆինանսաւկորում ունեցող կազմակերպություններում, սակայն, կնկատվի աշխատավարձի որոշակի աճ: Ըստ գնահատումների, 2009թ.-ին աշխատանքի շուկայում որոշակի գնանկումային ճնշումներ կդրսեւորվեն, քանի որ մասնաւոր յատուածում կարձանագրվի միաւոր աշխատուժի ծախսերի զգալի նուազում: Կանխատեսւող մակրոտնտեսական զարգացումների պայմաններում 2009թ.-ի դրամավարկային ցուցանիշների աճի տեմպերը հիմնականում վերանայուել են նուազման ուղղութեամբ: Սպասւում է, որ 2009թ.-ի դեկտեմբերի վերջի դրութեամբ փողի զանգվածը կաւելանա տարեկան 9-12%-ով, իսկ փողի բազան` 2-5%-ով: Ի տարբերութիւն նախորդ տարիներին դրսեւորված նուազմանը, 2009թ.-ին սպասւում է փողի բազմարկչի տարեկան 7-10% աճ` պայմանաւորուած ֆինանսական միջնորդութեան աճով: Այս զարգացումները հիմնականում կպայմանավորվեն բանկային համակարգի միջոցով փոքր եւ միջին ձեռնարկութիւնների վարկաւորման` ՀՀ կառավարութեան նախատեսած ծրագրերով, եւ 2009թ.-ին սպասւող խոշոր պակասուրդային բիւջէով: Այս պայմաններում տնտեսութեան փողայնացումը եւս կաճի (տարեկան 9-11%)` 2008թ.-ին արձանագրուած 11,8% նուազման փոխարէն: Արդիւնքում` ՀՀ ԿԲ-ն, ըստ «Ապրանքատեսակների գնաճի մոդել»-ի, կանխատեսել է, որ, տոկոսադրույքների անփոփոխ մակարդակի վարկածի պայմաններում, 2009թ.-ի երկրորդ եռամսյակի վերջին գնաճի կանխատեսման կենտրոնական արժէքը կկազմի 5,2%, իսկ տարեվերջին` 5,9%: Բազային սցենարում ներառուած հիմնական ենթադրությունները հետեւեալն են. կանխատեսումներում ներառուած է 2009թ.-ի երկրորդ եռամսյակից սկսած սպառողների համար 2009թ.-ի ապրիլի 1-ից գազի, էլեկտրաէներգիայի եւ ջրի սակագների ուղղակի եւ ինքնարժէքի միջոցով այլ ապրանքների գների աճի վրայ անուղղակի ազդեցութիւնը, 2009թ.-ի մարտից սկսած` հաշուի է առնուել նաեւ ՀՀ դրամի արժեզրկմամբ պայմանաւորուած ներմուծուած ապրանքների ներքին գների աճը, կառավարութեան կողմից նախատեսուած ծրագրերի իրագործման արդիւնքում հարկաբիւջետային քաղաքականութեան ընդլայնողական ազդեցութիւնը ներքին պահանջարկի եւ գնաճի վրայ: Ինչ վերաբերում է ռիսկերին, ապա 2009թ.-ի տնտեսական հաւանական զարգացումների դէպքում հնարաւոր են գնաճի կանխատեսված ցուցանիշից ինչպէս նուազման, այնպէս էլ` աճի ուղղութեամբ շեղման ռիսկեր: Մասնաւորապէս, համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքով տնտեսութիւնում համախառն պահանջարկին սպասուածից աւելի շատ նուազումը հիմնական գնանկումային ռիսկն է: Միաժամանակ, համաշխարհային տնտեսութեան վերականգնմանը զուգահեռ, 2009թ.-ի երկրորդ կիսամեակից միջազգային գների աճի միտումի ձեւաւորման եւ կառավարութեան կողմից յայտարարուած ծրագրերի իրագործման տեմպից կախուած` կարող են դրսեւորվել նաեւ գնաճային ռիսկեր: Ըստ ՀՀ ԿԲ գնահատումների, 2009թ.-ի մարտից արտարժոյթի շուկայում ԿԲ-ի միջամտութիւնները սահմանափակելու հետեւանքով տեղական արժոյթի արժեզրկման եւ նախորդ դրամավարկային ծրագրում նշուած գնաճային ռիսկերի յետագայ դրսեւորման, մասնաւորապէս, ապրիլի 1-ից վերջնական սպառողների համար գազի սակագների թանկացման արդիւնքում 2009թ.-ի ընթացքում գնաճը կաւելանա, սակայն երկրորդ եռամսյակի աւարտին չի գերազանցի նպատակային միջակայքի վերին սահմանը: Այնուամենայնիւ, արտաքին յետագայ զարգացումները եւ կառավարութեան կողմից յայտարարուած ծրագրերի իրագործման ծաւալները կպայմանավորեն գնաճի յետագայ վարքագիծը: Այս պայմաններում հնարաւոր է, որ տարեվերջին գնաճը որոշակիօրէն գերազանցի նպատակային միջակայքի վերին սահմանը: Միաժամանակ, կանխատեսւող ժամանակահատուածում գնաճը զսպող գործօններ կհանդիսանան համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքով արտաքին գնանկումային միջավայրի պահպանումը եւ հավասարակշռից էապէս ցածր ներքին պահանջարկի ձեւաւորումը: Թէեւ ԿԲ-ն վերոնշեալ հեռանկարների պայմաններում արդէն իսկ մարտի սկզբից բարձրացրել է վերաֆինանսաւորման տոկոսադրույքը 1%-ով, դրամի արժեզրկումը հանգեցրել է դրամավարկային պայմանների էական թուլացման: Հաշուի առնելով վերոնշեալը` տարուայ ընթացքում գնաճի տեմպերի աւելացման եւ տնտեսական սպասւող զարգացումների ներկայ գնահատումների պայմաններում, տոկոսադրույքների յետագայ ճշգրտումը կախուած է լինելու գնաճի նպատակային թիրախից շեղումները կանխելու եւ տնտեսական աճին նպաստելու խնդիրների խելամիտ համադրումից: Կարեւորվել է նաեւ այն հանգամանքը, որ դրամային ակտիւների տոկոսադրույքների բարձր մակարդակը նպաստում է դրամային ակտիւների նկատմամբ պահանջարկի աճին եւ երկրից կապիտալի արտահոսքի զսպմանը` բարձրացնելով ֆինանսական հատուածի նկատմամբ վստահութիւնը:
  -   Տնտեսութիւն