Հայաստանում ոչ պարենային ապրանքների գները 2009թ.-ի մարտին<br /> 3,7%-ով աճել են<br />


Հայաստանում ոչ պարենային ապրանքների գները 2009թ.-ի մարտին
3,7%-ով աճել են

  • 31-03-2009 20:20:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2009թ.-ի յունուար-փետրուարին Հայաստանի ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցուած 2,2% ընդհանուր գնանկմանը մարտին յաջորդել է 3,7% գնաճ: Վերջինիս մեծապէս նպաստել է բենզինի եւ դիզելային վառելիքի, համապատասխանաբար, 9,1% եւ 5,7% գնաճը: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, 2009թ.-ի մարտին փետրուարի համեմատ հանրապետութիւնում գրանցուել է խոհանոցային սպասքի, գրենական պիտոյքների, հագուստի եւ գործուածքի, տեքստիլեղենի, անձնապիտոյ ապրանքների, շինանիւթերի, մշակոյթի ապրանքների, կահոյքի, այգեգործական ապրանքների, կոշկեղենի, կենցաղային էլեկտրաապրանքների, լւացող միջոցների, գեղաhարդարման ապրանքների, դեղամիջոցների, ոսկերչական ապրանքների 0,1-19,3% գնաճ: Վառելիքի գինը նշուած ժամանակահատուածում նուազել է 1%-ով:
  -   Տնտեսութիւն