Լիլիթ Մկրտչեանը Եւրոպայի շախմատի առաջնութիւնում 4,5<br /> միաւորով բաժանում է 1-4-րդ տեղերը<br />


Լիլիթ Մկրտչեանը Եւրոպայի շախմատի առաջնութիւնում 4,5
միաւորով բաժանում է 1-4-րդ տեղերը

  • 13-03-2009 16:10:00   | Ռուսաստան  |  Սպորտ
ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ, 13 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սանկտ Պետերբուրգում շարունակւող Եւրոպայի կանանց շախմատի առաջնութիւնում Հայաստանի մարզուհիներից յաջող է հանդէս գալիս Լիլիթ Մկրտչեանը. նա 5 հնարաւորից վաստակել է 4,5 միաւոր եւ բաժանում է 1-4-րդ տեղերը: Չեռնոգորիայի Բուդավա քաղաքում անցկացուող Եւրոպայի տղամարդկանց շախմատի առաջնութիւնում մարտի 13-ին հանգստի օր է յայտարարուած: 7 փուլից յետոյ 4,5-ական միաւոր ունեն եւ 34-85-րդ տեղերն են բաժանում Վլադիմիր Յակոբեանը, Արման Փաշիկյանը եւ Զաւէն Անդրիասեանը:
  -   Սպորտ