Արշակեան քույրերը Մոսկուա են մեկնելու միայն առաջին տեղի<br /> համար պայքարելու վճռականութեամբ<br />


Արշակեան քույրերը Մոսկուա են մեկնելու միայն առաջին տեղի
համար պայքարելու վճռականութեամբ

  • 16-02-2009 20:18:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Եվրոտեսիլ-2009»-ում Հայաստանը ներկայացնելու իրաւունք ստացած Ինգա եւ Անուշ Արշակյանները Մոսկուա են մեկնելու միայն առաջին տեղի համար պայքարելու վճռականութեամբ: Մայիսին Մոսկուայում նրանք հանդէս կգան «Նոր պար» երգով: Հայաստանեան մրցոյթին յաջորդած ասուլիսի ժամանակ Արշակեան քույրերը յայտնեցին, որ այս յաղթանակն իրենց իրականացած երազանքն է, ու թէեւ երկար աշխատանքից յետոյ մի փոքր յոգնած են, բայց լի բացառապէս դրական լիցքերով եւ հաղթելու մեծ պատրաստակամութեամբ: Նրանց խօսքերով, համաեւրոպական երգի մրցոյթում եկել է փոքր պետութիւնների ժամանակը, որոնք իրենց տարբերուող մշակոյթով հետաքրքիր են Եւրոպային:
  -   Մշակոյթ