ՆԱՅՋԵԼ ՉԱՐՆՈՔԸ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ ԿՆԵՐԿԱՅԱՆԱՅ ՊԱՐԱՅԻՆ<br /> ԱՆՍՈՎՈՐ ՀԱՄԱՐՆԵՐՈՎ<br />


ՆԱՅՋԵԼ ՉԱՐՆՈՔԸ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ ԿՆԵՐԿԱՅԱՆԱՅ ՊԱՐԱՅԻՆ
ԱՆՍՈՎՈՐ ՀԱՄԱՐՆԵՐՈՎ

  • 29-01-2007 20:20:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 29 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Անգլիացի հանրահռչակ պարուսույց Նայջել Չարնոքը յունվարի 31-ին եւ փետրուարի 1-ին Կ.Ստանիսլավսկու անուան ռուսական դրամատիկական թատրոնում երկու համերգային ծրագրով կներկայանայ հայ հանդիսատեսին: Երեւանեան հյուրխաղերի օրերին Նայջել Չարնոքը կներկայցնի «Ֆրանկ» խորագրով պարային համարները, որը հեղինակը պատրաստել էր դեռեւս 2003 թուականին Վենետիկի բիենալէի համար: Ինչպէս յունվարի 29-ի մամլոյ ասուլիսում յայտնեց Նայջել Չարնոքը, «Ֆրանկ»-ը զավեշտական խառնուրդ է, որը պարունակում է մենախոսություն, երգ, պար, մերկ ճշմարտութիւն: «Արդէն 25 տարի է` զբաղւում եմ պարարվեստով, սակայն ես ունեմ իմ անհատական մօտեցումները, քանի որ միաժամանակ զուգակցում եմ պարը, երաժշտությունն ու թատերարվեստը»,- նշեց անուանի պարուսույցը: «Իմ ստեղծագործելու գեղարուեստական քաղքականությունը ազատ անցումն է պարից թատերգությանը եւ ձերբազատումը անհատական ձեւերի աւանդոյթներից: Իմ աշխատնքներն ընդգրկում են արուեստի բազմաթիւ ձեւերի մասնիկներ, տեքստը միաձուլելով շարժման, պարի, երաժշտութեան, եւ բոլորովին վերջերս` նաեւ ֆիլմի հետ»,- ընդգծեց Նայջելը: «DV8» խմբի հիմնադիր Նայջել Չարնոքը 1995 թուականին ստեղծում է իր սեփական պարային` «Nigel Charnoq + Company» խումբը: Արուեստագէտը Լինելով այլախոհ եւ նորոյթների սիրահար, արուեստագէտը սկսում է ստեղծագործել բոլորովին նոր ու ոչ աւանդական ձեւերով` շարունակաբար բացայայտելով պարը որպէս տարբեր արտահայտչամիջոցների անսպառ աղբիւր: Նայջելը ստեղծել է միջազգային ճանաչում ստացած մի շարք պարային համարներ: 2002-2005 թուականներին եղել է «Helsinki Dance Company» խմբի գեղարուեստական ղեկավարը: Անուանի արուեստագէտը աշխատել է Դանիայում, Պորտուգալիաիւմ, Ֆինլանդիայում, Ուէլսում:
  -   Մշակոյթ