ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՆ ՕԳՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԻԱՎԱՐՆԵՐԻՆ<br />


ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՆ ՕԳՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԻԱՎԱՐՆԵՐԻՆ

  • 29-01-2007 18:25:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 29 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ակադեմիական թիավարության միջազգային ֆեդերացիան շուրջ 20 հազ եւրօ արժողութեամբ մէկ տեղանոց եւ երկտեղանոց 3-ական նավակ է նուիրել Հայաստանի թիավարներին: Մարզագույքը Երեւան տեղ հասաւ յունվարի 29-ին: Թիավարության մասնագիտացուած օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի տնօրէն Յարութիւն Գասպարեանը «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին ասաց, որ նավակները չինական արտադրութեան են, համապատասխանում են միջազգային ժամանակակից բոլոր չափանիշներին եւ Գերմանիայից Երեւան են տեղափոխուել «Ֆորդ» մակնիշի մարզաձեւի համար նախատեսուած յատուկ միկրոավտոբուսով: Եթէ հանրապետական սպորտկոմիտէն եւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտէն «Ֆորդը» գնեն ու տրամադրեն մեր ֆեդերացիային, ապա շատ կշահեն թիավարները: Հանրապետական եւ միջազգային մրցաշարերին նրանք իրենց մարզագոյքով մրցուղերթների կմեկնեն այդ մեքենայով: Բաւականին գումար կը տնտեսուի եւ այդ միջոցների հաշուին մրցուղերթների թիւը կաւելանա եւ զուգահեռաբար վարպետական առաջընթաց կունենան նաեւ մարզիկները:
  -   Սպորտ