ՈՒԵՖԱ-Ի ՍՈՒՏԱԿԵ ՇՔԱՆՇԱՆ ԿՅԱՆՁՆՈՒԻ ՆԻԿԻՏԱ ՍԻՄՈՆԵԱՆԻՆ<br />


ՈՒԵՖԱ-Ի ՍՈՒՏԱԿԵ ՇՔԱՆՇԱՆ ԿՅԱՆՁՆՈՒԻ ՆԻԿԻՏԱ ՍԻՄՈՆԵԱՆԻՆ

  • 24-01-2007 19:48:00   |   |  Սպորտ
ԴՅՈՒՍԵԼԴՈՐՖ, 24 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունվարի 25-26-ին Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում կանցկացուի ՈՒԵՖԱ-ի վեհաժողովը, որի աշխատանքներին կմասնակցեն նաեւ ՀՖՖ-ի նախագահ Ռուբէն Հայրապետեանը եւ գործադիր տնօրէն Արմէն Մինասեանը: Քննարկուելիք գլխաւոր հարցը ՈՒԵՖԱ-ի նախագահի ընտրութիւնն է: Թեկնածուները 2-ն են. ներկայիս նախագահ Լենարտ Յոհանսոնը (Նորվեգիա), որը 12 տարի ղեկավարում է այդ կառոյցը, եւ լեգենդար ֆուտբոլիստ Միշել Պլատինին (Ֆրանսիա): Հնարաւոր է, որ քննարկվի նաեւ Եւրօ-2008-ի խմբային մրցաշարի Հայաստան-Ադրբեջան խաղերի անցկացմանը վերաբերող հարցը: Հանդիպումները խաղացանկով նախատեսուած են սեպտեմբերի 8-ին եւ 12-ին: Ֆուտբոլում ունեցած անուրանալի ծառայութիւնների համար նախատեսուած է ՈՒԵՖԱ-ի սուտակե (ռուբին) շքանշանով պարգեւատրել ֆուտբոլի մեծ վարպետ Նիկիտա Սիմոնեանին:
  -   Սպորտ