ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻ ԿԱՆԱՆՑ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՈՒՄ ԵՐԿԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ Է<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻ ԿԱՆԱՆՑ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՈՒՄ ԵՐԿԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ Է

  • 24-01-2007 19:44:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 24 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունվարի 23-ին Հայաստանի կանանց շախմատի բարձրագոյն խմբի առաջնութիւնում տեղի ունեցան 8-րդ փուլի հանդիպումները: 6-ական միաւորով 1-2-րդ տեղերը բաժանում են Սիրանուշ Անդրիասեանը (Էջմիածին) եւ Լիանա Աղաբէկեանը (Վանաձոր): Նրանցից 0,5 միաւորով պակաս է վաստակել Նելլի Աղինեանը (Երեւան): Յունվարի 24-ին անցկացւում առաջնութեան վերջին փուլը: Տղամարդկանց մրցաշարում յունվարի 23-ին հանգստի օր էր յայտարարուած:
  -   Սպորտ