ՎԵՅԿ ԱՆ ԶԵԵՅԻ ՄՐՑԱՇԱՐԻ 9-ՐԴ ՓՈՒԼՈՒՄ ԼԵՒՈՆ ԱՐՈՆԵԱՆԸ ՈՉ-ՈՔԻ<br /> ԽԱՂԱՑ ՎԵՍԵԼԻՆ ԹՈՓԱԼՈՎԻ ՀԵՏ<br />


ՎԵՅԿ ԱՆ ԶԵԵՅԻ ՄՐՑԱՇԱՐԻ 9-ՐԴ ՓՈՒԼՈՒՄ ԼԵՒՈՆ ԱՐՈՆԵԱՆԸ ՈՉ-ՈՔԻ
ԽԱՂԱՑ ՎԵՍԵԼԻՆ ԹՈՓԱԼՈՎԻ ՀԵՏ

  • 24-01-2007 19:42:00   |   |  Սպորտ
ՎԵՅԿ ԱՆ ԶԵԵ, 24 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունվարի 23-ին Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում անցկացուող շախմատի միջազգային մրցաշարի 9-րդ փուլում Լեւոն Արոնեանը ոչ-ոքի աւարտեց հանդիպումը Վեսելին Թոփալովի հետ (Բուլղարիա), որը 6,5 միաւորով գլխաւորում է մրցաշարային աղիւսակը: Առաջատարից կէս միաւորով պակաս ունի Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան): Իսկ Լեւոն Արոնեանը 9 հնարաւորից վաստակել է 5,5 միաւոր եւ Վլադիմիր Կրամնիկի ու Պյոտոր Սվիդլերի հետ բաժանում է 3-5-րդ տեղերը: 10-րդ փուլում Լ.Արոնեանի մրցակիցը Լուկ Վան Վելլին է (Հոլանդիա): 2-րդ մրցաշարում Գաբրիէլ Սարգսեանը 4,5 միաւորով մի խումբ շախմատիստների հետ բաժանում է 6-10-րդ տեղերը:
  -   Սպորտ