ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՇԵՇՏԱԿԻ ԱՃԵԼ ԵՆ ՏԵՍՈՂԱԿԱՆ ՕՐԳԱՆՆԵՐԻ<br /> ՀԻՒԱՆԴՈՒԹԻՒՆՆԵՐՈՎ ՀԻՒԱՆԴԱՑՈՒԹԵԱՆ ԴԷՊՔԵՐԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՇԵՇՏԱԿԻ ԱՃԵԼ ԵՆ ՏԵՍՈՂԱԿԱՆ ՕՐԳԱՆՆԵՐԻ
ՀԻՒԱՆԴՈՒԹԻՒՆՆԵՐՈՎ ՀԻՒԱՆԴԱՑՈՒԹԵԱՆ ԴԷՊՔԵՐԸ

  • 24-01-2007 18:05:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 24 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում 2006թ.-ին բժշկասոցիալական փորձաքննություն է անցել 60034 մարդ, ինչը նախորդ տարուայ համեմատ 3904-ով աւելի է: Ինչպէս յունվարի 24-ի ասուլիսում յայտնեց ՀՀ Բժշկասոցիալական փորձաքննության գործակալութեան (ԲՍՓԳ) պետ Միշա Վանյանը, առաջին անգամ հաշմանդամի կարգավիճակ ստանալու համար առողջապահական համակարգից ԲՍՓԳ է ուղեգրուել 18404 մարդ (2005թ.-ին` 20195-ը), որոնցից հաշմանդամ են ճանաչուել 17496-ը (2005թ.-ին` 19237-ը): Նրանցից 8,5%-ին տրուել է հաշմանդամութեան 1 խումբ, 51,5%-ին` 2-րդ, իսկ 32,5%-ին` 3-րդ: Անցեալ տարի առաջին անգամ հաշմանդամ ճանաչուածների 7,5%-ը երեխաներ են: Մ.Վանյանը յայտնեց, որ առաջին անգամ հաշմանդամ ճանաչուածների մօտ առաջին 4 տեղերը զբաղեցնում են արեան շրջանառութեան հիւանդութիւնները` 27,1%, նորագոյացությունները` 15,31%, նեարդային համակարգի` 11,25% եւ էնդոկրին համակարգի հիւանդութիւնները` 8,94%: Ըստ Մ.Վանյանի, 2005թ.-ի համեմատ անցած տարի շեշտակի աճել են տեսողական օրգանների (60%), շնչառական (26%), ոսկրամկանային (20%), արեան շրջանառութեան (16%) եւ էնդոկրին համակարգի հիւանդութիւնները (12%): ԲՍՓԳ-ի պետը յայտնեց, որ 2006թ-ին նախորդ տարուայ համեմատ 34%-ով նուազել է տուբերկուլյոզով հաշմանդամութիւնը: Ըստ նրա, յատկապէս զինուորական ծառայութեան ընթացքում տուբերկուլյոզով հիւանդների թիւը 2005թ.-ի համեմատ նուազել է 54%-ով: «Իսկ զինուորական պատճառական կապով հաշմանդամութիւնը 2006թ.-ին նուազել է մօտ 44%-ով»,- ասաց Մ.Վանյանը: Նշուեց նաեւ, որ 2006թ.-ին 103 երիտասարդ հաշմանդամի տրուել է առողջական վիճակին չհակացուցված մասնագիտական ուսուցման երաշխավորագիր: Նրանցից 43-ն այժմ պետպատուէրի շրջանակում սովորում են բուհերում: Երաշխավորագիր ստացածներից 25-ը յենաշարժական պաթոլոգիա հիւանդութեամբ հաշմանդամներ են, որոնցից 4-ը անդամահատուած են, 22-ը տեսողական օրգանների հիւանդութիւն ունեն, իսկ 4-ը` կոյր են: Բացի այդ, 20 հաշմանդամներ ԲՍՓԳ-ի երաշխավորագրերով ընդունուել են միջնակարգ մասնագիտական հաստատութիւններ:
  -   Հասարակութիւն