ՇԱԽՄԱՏԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՈՒՄ ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ԱՂԻՒՍԱԿԸ<br /> 5 ՄԻԱՒՈՐՈՎ ԳԼԽԱՒՈՐՈՒՄ Է ԿԱՐԵՆ ԱՍՐԵԱՆԸ<br />


ՇԱԽՄԱՏԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՈՒՄ ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ԱՂԻՒՍԱԿԸ
5 ՄԻԱՒՈՐՈՎ ԳԼԽԱՒՈՐՈՒՄ Է ԿԱՐԵՆ ԱՍՐԵԱՆԸ

  • 23-01-2007 20:08:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 23 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունվարի 22-ին Տիգրան Պետրոսեանի անուան շախմատիստի տանը տեղի ունեցան Հայաստանի տղամարդկանց եւ կանանց շախմատի բարձրագոյն խմբի առաջնութիւնների հերթական փուլի հանդիպումները: Տղամարդկանց պայքարում 7 հնարաւորից 5 միաւորով առաջատարն է Կարեն Ասրեանը: Նրանից 0,5 միաւոր պակաս ունի Տիգրան Քոթանջյանը, 4-ական միաւոր են վաստակել Տիգրան Նալբանդեանը, Տիգրան Պետրոսեանը Արման Փաշիկյանը եւ Զաւէն Անդրիասեանը: Կանանց մրցաշարում եռիշխանություն է. 5-ական միաւորով առաջատարներն են Նելլի Աղինեանը, Սիրանուշ Անդրիասեանը եւ Լիանա Աղաբէկեանը: Յունվարի 23-ին տղամարդկանց մրցաշարում հանգստի օր է յայտարարուած:
  -   Սպորտ