ՀԱՅ ՆՇԱՆԱՌՈՒՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՄՅՈՒՆԽԵՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՇՈՐ<br /> ՄՐՑԱՇԱՐԻՆ<br />


ՀԱՅ ՆՇԱՆԱՌՈՒՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՄՅՈՒՆԽԵՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՇՈՐ
ՄՐՑԱՇԱՐԻՆ

  • 22-01-2007 19:04:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 22 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հրաձգութեան միջազգային խոշոր մրցաշարին մասնակցելու նպատակով յունվարի 23-ին Միւնխեն կմեկնեն Նորայր Բախտամեանը եւ Ռոբերտ Ոսկանեանը: Նրանց մրցավայր կուղեկցի հրաձգութեան ազգային ֆեդերացիայի նախագահ, օլիմպիական չեմպիոն Հրաչեա Պետիկեանը: «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրոյցում Հ.Պետիկեանը նշեց, որ մյունխենյան ստուգատեսը յիշեցնում է աշխարհի փոքր առաջնութիւն, քանզի արդէն հայտավորված աւելի քան 120 նշանառուների թւում շատ են աշխարհի, Եւրոպայի առաջնութիւնների եւ միջազգային մրցաշարերի բազմաթիւ մրցանակակիրներ: Հայկական պատուիրակութիւնը հայրենիք կվերադառնայ յունվարի 29-ին:
  -   Սպորտ