ԿԱՐԵՆ ԱՍՐԵԱՆԸ ԵՎ ՆԵԼԼԻ ԱՂԻՆԵԱՆԸ ԳԼԽԱՒՈՐՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ<br /> ՇԱԽՄԱՏԻ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆ ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ԱՂԻՒՍԱԿՆԵՐԸ<br />


ԿԱՐԵՆ ԱՍՐԵԱՆԸ ԵՎ ՆԵԼԼԻ ԱՂԻՆԵԱՆԸ ԳԼԽԱՒՈՐՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՇԱԽՄԱՏԻ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆ ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ԱՂԻՒՍԱԿՆԵՐԸ

  • 22-01-2007 18:52:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 22 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունվարի 21-ին Տիգրան պետրոսեանի անուան շախմատի տանը կայացան Հայաստանի տղամարդկանց շախմատի առաջնութեան 6-րդ փուլի հանդիպումները: 4,5 միաւորով առաջատարն է Կարեն Ասրեանը: Նրանից կէս միաւորով յետ է մնում Արման Փաշիկյանը: 3,5-ական միաւոր ունեն Արտաշէս Մինասեանը, Տիգրան Նալբանդեանը, Տիգրան Քոթանջյանը եւ Զաւէն Անդրիասեանը: Կանանց մրցաշարում 5 հնարաւորից 4,5 միաւորով մրցաշարային աղիւսակը գլխաւորում է Նելլի Աղինեանը: 2-րդ տեղում է Սիրանուշ Անդրիասեանը` 3,5 միաւոր, 3-րդում 3 միաւորով` Լիանա Աղաբէկեանը:
  -   Սպորտ