ՇԱԽՄԱՏԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆ ԿԱՆԱՆՑ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ՄԻԱՆՁՆԵԱՅ<br /> ԱՌԱՋԱՏԱՐԸ ՆԵԼԼԻ ԱՂԻՆՅԱՆՆ Է <br />


ՇԱԽՄԱՏԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆ ԿԱՆԱՆՑ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ՄԻԱՆՁՆԵԱՅ
ԱՌԱՋԱՏԱՐԸ ՆԵԼԼԻ ԱՂԻՆՅԱՆՆ Է

  • 18-01-2007 16:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 18 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Տիգրան Պետրոսեանի անուան շախմատի տանն անցկացուող տղամարդկանց եւ կանանց շախմատի ՀՀ առաջնութիւնների բարձրագոյն խմբի մրցաշարերում յունվարի 17-ին կայացան 2-րդ փուլի հանդիպումները: Կանանց մրցաշարում 2 հնարաւորից 2 միաւոր ունի եւ միանձնեայ առաջատարն է Նելլի Աղինեանը: 1,5-ական միաւոր են վաստակել Սիրանուշ Անդրիասեանը եւ Նունէ Դարբինեանը: Տղամարդկանց մրցաշարում 2 հնարաւորից 1,5-ական միաւոր ունեն 5 մասնակիցներ` Կարեն Ասրեանը, Աշոտ Անաստասեանը, Զաւէն Անդրիասեանը, Տիգրան Նալբանդեանը եւ Տիգրան Լ. Պետրոսեանը: Յունվարի 18-ին 3-րդ փուլի հանդիպումների օրն է:
  -   Սպորտ