ԼԵՒՈՆ ԱՐՈՆԵԱՆԸ 1,5 ՄԻԱՒՈՐՈՎ ԱՌԱՋԱՏԱՐ ԽՄԲՈՒՄ Է<br />


ԼԵՒՈՆ ԱՐՈՆԵԱՆԸ 1,5 ՄԻԱՒՈՐՈՎ ԱՌԱՋԱՏԱՐ ԽՄԲՈՒՄ Է

  • 15-01-2007 19:54:00   |   |  Սպորտ
ՎԵՅԿ ԱՆ ԶԵԵ, 15 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում անցկացուող շախմատային խոշոր միջազգային մրցաշարում յունվարի 15-ին տեղի են ունենում 3-րդ փուլի հանդիպումները: Լեւոն Արոնեանը սեւերով մրցում է հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ: Յունվարի 14-ին Լ.Արոնեանը 2-րդ փուլում յաղթեց աշխարհի նախկին չեմպիոն Ռուսլան Պոնոմարյովին (Ուկրաինա) եւ 1,5 միաւորով եւս 7 շախմատիստների հետ առաջատար խմբում է: 2-րդ խմբի մրցաշարում Գաբրիէլ Սարգսեանը իր հաշուին գրանցել է 1-ական պարտութիւն ու ոչ-ոքի:
  -   Սպորտ