ՍԵՒԾՈՎԵԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԱՐԶԱԿԱՆ 1-ԻՆ ԽԱՂԵՐԸ ԿՄԵԿՆԱՐԿԵՆ ՅՈՒԼԻՍԻ<br /> 2-ԻՆ<br />


ՍԵՒԾՈՎԵԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԱՐԶԱԿԱՆ 1-ԻՆ ԽԱՂԵՐԸ ԿՄԵԿՆԱՐԿԵՆ ՅՈՒԼԻՍԻ
2-ԻՆ

  • 11-01-2007 18:34:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 11 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յուլիսի 2-8-ին Տրապիզոնում (Թուրքիա) կանցկացուեն Սեւծովեան երկրների առաջին մարզական երիտասարդական խաղերը: 9 երկրների ներկայացուցիչները կպայքարեն 9 մարզաձեւերում` վոլեյբոլ, բասկետբոլ, ֆուտբոլ, ատլետիկա, ըմբշամարտ, նետաձգություն, թաեքվոնդո, լող, գեղարուեստական մարմնամարզութիւն: Հայսպորտպետկոմի մամլոյ ծառայութիւնից «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեցին, որ միջոցառման մասին գրաւոր տեղեկացվել են համապատասխան մարզաձեւերի ազգային ֆեդերացիաները, որոնք ձեռնամուխ են եղել նախապատրաստական աշխատանքներին: Առայժմ խաղերի կազմկոմիտէին յայտեր չեն ներկայացուել: Հայաստանը նույնպես չի հաստատել իր մասնակցութիւնը:
  -   Սպորտ