3000 կրապակատէրերի բողոքի ակցիան նոր թափ է հաւաքում


3000 կրապակատէրերի բողոքի ակցիան նոր թափ է հաւաքում

  • 08-08-2011 16:46:41   | Հայաստան  |  Հասարակութիւն
Ապամոնտաժման սպառնալիքի տակ յայտնուած շուրջ 3000 կրապակատէրերի բողոքի ակցիան, որին սկզբից եւեթ ականաջալուր եւ զօրաւիգ եղաւ ,ժառանգութիւնէ կուսակցութիւնը, նոր թափ է հաւաքում` ի դէմս դրան միացող նորանոր խմբերի: Այսօր առաւօտեան ժամը 9:00-ից Երեւանի քաղաքապետարանի մօտ էին հաւաքուել ոչ միայն Փափազեան, այլեւ Աբովեան փողոցի, Մաշտոցի պողոտայի ու Երեւանի այլ վարչական շրջանների շուրջ 100 կրպակատերէր, որոնց հետ էին նաեւ ,ժառանգութիւնէ կուսակցութեան պատգամաւորներ Անահիտ Բախշեանը, Ստեօպայ Սաֆարեանը եւ Արմէն Մարտիրոսեանը: Դեռեւս օգոստոսի 2-ին ,ժառանգութիւնէ խմբակցութեան ղեկավար Ստեօպայ Սաֆարեանը պաշտօնապէս դիմել էր Երեւանի քաղաքապետին` առաջարկելով առժամանակ ձեռնպահ մնալ կրպակների հարկադիր ապամոնտաժման աշխատանքներից ու քաղաքապետարանում շահագրգիռ անձանց ու կրպակատէրերերի ներկայացուցիչների մասնակցութեամբ կազմակերպել խնդրի քննարկում: Պատգամաւորը առաջարկել էր այդ քննարկման ընթացքում ուսումնասիրել վարձակալութեան պայմանագրերը թարմացնելու (որոշների ժամկէտներն աւարտուել են, եւ ամիսներ շարունակ համապատասխան վարչական շրջանները առանց հիմնաւորումներ ներկայացնելու հրաժարւում են երկարացնել ժամկէտները), ոչ լիարժէք հիմքերով պայմանագրերը իրաւական առումով պատշաճ տեսքի բերելու, եւ բոլորի համար 2015թ. դեկտեմբերի 31-ը վերջնաժամկէտ սահմանելու (,երեւանի քաղաքապետի որոշումների հիման վրայ վարձակալութեան պայմանագրի ժամկէտների կանոնակարգման մասինէ Երեւանի քաղաքապետի 22 նոյեմբերի 2006թ. թիւ 2005-այ որոշումը, որի 2.1.կէտով անորոշ ժամկէտով վերակնքուած պայմանագրերի գործողութեան հնարաւոր առաւելագոյն ժամկէտ է ամրագրուած 2015թ-ի դեկտեմբերի 31-ը) տարբերակները: Օգոստոսի 8-ին,ժառանգութեանէ պատգամաւորները փորձեցին քաղքապետարանից պարզել պատգամաւորական վերոնշեալ գրութեան պատասխանը: Անահիտ Բախշեանի հետ ունեցած հեռախօսազրոյցի ընթացքում Երեւանի քաղաքապետ Կարէն Կարապետեանը յայտնել էր, որ առաջիկայ օրերին քաղաքապետարանում անպայման կը նշանակուի յիշեալ քննարկումը: 3 ժամ շարունակ զօրակցելով կրպակատէրերին` ,ժառանգութեանէ պատգամաւորները մասնակցեցին Երեւան քաղաքի աւագանու` ժամը 12:00-ին գումարուած արտահերթ նիստին, որի վերջում (նիստն արտահերթ էր եւ հրաւիրուած էր կոնկրէտ օրակարգով) Անահիտ Բախշեանը աւագանուն առաջարկեց քննարկել հարցը: Երեւանի քաղաքապետը պատրաստակամութիւն յայտնեց հարցը նախնական կարճ քննարկել իր սենեակում, որտեղ տեղեկացրեց, որ ի պատասխան ,ժառանգութեանէ պաշտօնական առաջարկի` պատշաճ կարգով գրութիւն կ'ուղարկուի առաջիկայ երկու օրերին քաղաքապետարանում հարցի քննարկման մասին, մինչ այդ` երկու կողմերից համաձայնեցնելով մասնակիցների ու քննարկման ձեւաչափը: Կարճատեւ հանդիպման աւարտին պատգամաւորները յորդորեցին Երեւանի քաղաքապետին` մինչեւ քննարկումը եւ լուծումներ գտնելը ձեռնպահ մնալ հարկադիր ապամոնտաժման գործողութիւններից:
  -   Հասարակութիւն