Երեւանում շարունակւում են կրպակների փուլային ապամոնտաժման աշխատանքները


Երեւանում շարունակւում են կրպակների փուլային ապամոնտաժման աշխատանքները

  • 08-08-2011 17:56:08   | Հայաստան  |  Հասարակութիւն
Երթեւեկութեան բեռնաթափման ծրագրի շրջանակում ,մայրաքաղաք մուտք գործող մերձքաղաքային երթուղիներն իրենց վերջնականգառը կատարում են Երեւան քաղաքի աւտոկայաններում եւ քաղաքապետարանի կողմից նախատեսուած համապատասխան երթակարգավարական կէտերում:Այդ մասին զեկուցուել է հերթական աշխատանքային խորհրդակցութեան ժամանակ: Այս համատեքստում յանձնարարուել է մոնիտորինգ անցկացնել ` սեպտեմբերի 1-ից դպրոցներում եւ Բուհ-երում դասերի նոր ժամային գրաֆիկների կիրառման մասով: Մայրաքաղաքում ընթացքի մէջ են ապօրինի կրպակների ապամոնտաժման աշխատանանքները: Զեկուցուել է, որ վարչական շրջաններում գոյքագրւում եւ ուսումնասիրւում են Երեւան քաղաքի փողոցներում, պողոտաներում, ընդհանուր օգտագործման այլ տարածքներում տեղադրուած տաղաւարների,կրպակների եւ ժամանակաւոր այլ շինութիւնների թուաքանակի կրճատման, դրանց յետագայ գործունէութեան նպատակայարմարութեան եւ օրինականութեան հարցերը, կատարւում են փուլային ապամոնտաժման աշխատանքներ, որի նպատակն է մայրաքաղաքն ազատել տարերայնօրէն տեղեդրուած, ճարտարապետական տեսքն աղաւաղող ժամանակաւոր շինութիւններից: Սկզբնական փուլում ապամոնտաժուել են չգործող ժամանակաւոր շինութիւնները, այժմ քննարկւում է Երեւանի կենտրոնական `յատկապէս մայրաքաղաք մուտք գործող եւ դէպի <<փոքր կենտրոն>> ձգուող փողոցներում եւ պողոտաներում տեղակայուած ժամանակաւոր այն շինութիւնների տեղակայման հարցը, որոնք չունեն իրաւական հիմքեր կամ վարձակալութեան ժամկէտներն աւարտուել են: Վարձակալութեան ժամկէտները չլրացած վարձակալութեան պայմանագրերի դէպքում կը քննարկուեն այլընտրանքային տարբերակներ: Վարչական շրջանների ղեկավարներին յանձնարարուել է տնտեսվարող սուբյեկտներին ներկայացնել յարակից տարածքների պարտադիր բարեկարգման նորմը եւ այն չկիրառողներին ենթարկել վարչական պատասխանատուութեան: Կոմունալ տնտեսութեան վարչութեան պետի զեկոյցի համաձայն, յունիս եւ յուլիս ամիսներին մայրաքաղաքում տեղադրուել են 2900 նոր աղբամաններ, ներկրուած եւս 4000 աղբամանները մինչեւ սեպտեմբերի 1-ը կը տեղադրուեն վարչական շրջանների պահանջուող տեղերում: Այս համատեքստում ոլորտի պատասխանտուներին յանձնարարուել է արագացնել աղբահանութեան մրցոյթի կազմակերպման նախապատրաստական փուլը եւ մինչեւ սեպտեմբերի 1-ը իրաւաբանական եւ ֆիզիկական անձանց հետ աւարտել աղբահանութեան պայմանագրերի կնքման գործընթացը, ինչպէս նաեւ խիստ ուշադրութիւն դարձնել վարձավճարների հաւաքագրման ցուցանիշներին: Մշակոյթի եւ առողջապահութեան վարչութեան պետերին յանձնարարուել է ներկայացնել կատարուած աշխատանքների հաշուետուութիւն: Անդրադառնալով նոր ուս. Տարուայ նախապատրաստական աշխատանքներին, նշուել է, որ մի շարք դպրոցներում ընթանում են նորոգման մասնակի աշխատանքներ: Ըստ կրթութեան վարչութեան պետի զեկոյցի, քաղաքապետարանի ենթակայութեան ընդամէնը 2 դպրոցներում ուսումնական տարուայ սկզբին բարեկարգման աշխատանքները աւարտուած չեն լինի`պայմանաւորուած նորոգման մեծ ծաւալներով: Ստորգետնեայ անցումների բարեկարգման ծրագրի մասով, քաղաքապետը նշել է, որ առաջիկայում յայտարարուող մրցոյթներով հաւանական ներդրողներին կը ներկայացուեն պայմանները,համաձայն որոնց տարածքները կը նորոգուեն ու կը լուսաւորուեն ,կ'ապահովուի սանիտարական պատշաճ վիճակը, նաեւ առեւտրային տաղաւարներ կ'առաջարկուեն բիզնեսով զբաղուող քաղաքացիներին: Զեկուցուել է, որ համահայկական 5 րդ խաղերի մեկնարկի հետ կապուած նախապատրաստական աշխատանքներն աւարտուել են:
  -   Հասարակութիւն