Գերեզմանատանը յայտնաբերուել է դատախազ Արամ Գրիգորեանի դիակը


Գերեզմանատանը յայտնաբերուել է դատախազ Արամ Գրիգորեանի դիակը

  • 16-08-2011 16:51:23   | Հայաստան  |  Հասարակութիւն
Օգոստոսի 16-ին Վանաձորի քաղաքային գերեզմանատանը յայտնաբերուել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-մարաշ վարչական շրջանների դատախազութեան դատախազ Արամ Գրիգորեանի դիակը` քունքային շրջանում հրազէնային մէկ վնասուածքով: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեց ՀՀ գլխաւոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզեանը, նախնական տուեալներով Ա.Գրիգորեանն ինքնասպանութիւն է գործել իրէն ամրակցուած հաշուեցուցակային «Մակարով» տեսակի ատրճանակի գործադրմամբ»: Դէպքի վայրում յայտնաբերուել եւ առգրաւուել է ատրճանակը եւ մէկ պարկուճ: Գերեզմանատան մօտ յայտնաբերուել է նաեւ նրա անձնական օգտագործման աւտոմեքենան, որի նստատեղին եղել է գրութիւն` իր մահուան մէջ ոչ ոքի չմեղադրելու մասին: Փաստի կապակցութեամբ յարուցուել է քրէական գործ ՔրՕր-ի 110 յօդուածի` ինքնասպանութեան հասցնելու յատկանիշներով: Գործով նախաքննութիւնն իրականացնում է Յատուկ քննչական ծառայութիւնը: 37-ամեայ Ա.Գրիգորեանն ամուսնացած էր, ունէր երեք անչափահաս երեխայ:
  -   Հասարակութիւն