<br /> Ախալքալաքում իրականացւում է «Համակարգչային դասարան» ծրագիրը<br />



Ախալքալաքում իրականացւում է «Համակարգչային դասարան» ծրագիրը

  • 18-08-2011 10:25:03   |   |  Հասարակութիւն
Ախալքալաքի տարածաշրջանում բնակչութեան մի լայն զանգուած հնարաւորութիւն չունի իր երեխաների համար ձեռք բերել համակարգիչ: Հաշուի առնելով այս հանգամանքը` Հայաստանի երիտասարդական հիմնադրամը եւ «Աբուլ» հասարակական կազմակերպութիւնն Ախալքալաքում իրականացնում են «Համակարգչային դասարան» ծրագիրը, որն օգնում է շատերին լուծելու այս խնդիրը: Ծրագրի նպատակն է Ախալքալաքի եւ յարակից գիւղերի դպրոցականներին եւ երիտասարդներին տալ համակարգչային գիտելիքներ, օգնել նրանց ինտէգրուել զարգացման գործընթացներին: Համակարգչային դասարանում ընդգրկւում են Ախալքալաքի եւ յարակից գիւղերի անապահով ընտանիքների դպրոցահասակ երեխաներն ու այն երիտասարդները, որոնք, աւարտելով դպրոցը, ինչ-ինչ պատճառներով չեն շարունակել ուսումը: Բացի այդ, դասընթացնէր են կազմակերպւում նաեւ դպրոցների, մանկապարտէզների մանկավարժների համար, որոնք գիտակցում են համակարգչային գիտելիքների կարեւորութիւնն ու անհրայ
  -   Հասարակութիւն