Նստուածք` Հրազդանի կիրճում


Նստուածք` Հրազդանի կիրճում

  • 18-08-2011 12:05:20   | Հայաստան  |  Հասարակութիւն
Օգոստոսի 17-ին` ժամը 09.39-ին, ահազանգ է ստացուել, որ Երեւան քաղաքում` Հրազդանի կիրճում` մանկական երկաթուղու յարակից աւտոճանապարհին, առաջացել է նստուածք, առկայ է ճանապարհածածկի փլուզման վտանգ: Դէպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիւ խումբը եւ համապատասխան մասնագէտներ: Տեղում պարզուել է, որ Կոնդի թունելից դէպի մանկական երկաթուղի տանող աւտոճանապարհին առաջացել է ճանապարհածածկի նստուածք (10մ երկարութեամբ, 4մ լայնութեամբ եւ մօտ 30 սմ խորութեամբ): Երեւանի քաղաքապետարանի շինարարութեան եւ բարեկարգման վարչութեան կողմից ձեռնար-կուել են համապատասխան միջոցառումներ վնասուած ճանապարհահատուածի վերականգնման ուղղութեամբ:
  -   Հասարակութիւն