Հրդեհներ Արագածոտնում եւ Արարատի մարզում


Հրդեհներ Արագածոտնում եւ Արարատի մարզում

  • 18-08-2011 12:02:16   | Հայաստան  |  Հասարակութիւն
Օգոստոսի 17-ին խոտածածկ տարածքներ են այրուել Արագածոտնի մարզի Արագածոտն գիւղում` 3հայ, Բազմաբերդ գիւղում`20հայ, Արմավիրի մարզի Բաղրամեան գիւղում` 2,5հայ, Մեծամօր քաղաքում` 6000քմ, Երեւան քաղաքի «Այգեստան» թաղամասի թիւ 11 փողոցի յարակից հեռուստաշտարակի անտառային գօտում` 2հայ, «Յաղթանակ» թաղամասի գերեզմանատան յարակից տարածքում` 1,3հայ եւ 2000 քմ մակերեսով պտղատու այգի, Յովսէփեան փողոցի թիւ 6 հասցէում` «Օլիմպոս» կրթահամալիրի տարածքում` 2000քմ, Իսակովի պողոտայում` ԱՄՆ դեսպանատան յարակից տարածքում` 2000քմ, Շիրակի մարզի Սառնաղբիւր գիւղում`1հայ, Գիւմրի քաղաքում` 1000քմ,Կ'ոտայքի մարզի Սօլակ գիւղում`1հայ, Աբովեան քաղաքում` 3000քմ, Լոռու մարզում` Օձուն-այգեստան աւտոճանապարհի 3-րդ կը մ-ի յարակից տարածքում` 6հայ: Բոլոր հրդեհները մեկուսացուել եւ մարուել են հրշէջ-փրկարարների կողմից: Նոյն օրը` ժամը 10.02-ին ահազանգ է ստացուել, որ Արարատի մարզի Այնթափ գիւղի «Նոր» թաղամասի թիւ 21 տան յարակից տարածքում այրւում է տնակ: Դէպքի վայր է մեկնել մէկ մարտական հաշուարկ: Հրդեհը մեկուսացուել է ժամը 10.21-ին, մարուել` 11.19-ին: «Նոր» թաղամասի Ժանեկագործների փողոցի թիւ 19 տան յարակից տարածքում այրուել է Ա.Խաչատրեանիին պատկանող ինքնաշէն տնակը` 18 քմ մակերեսով:
  -   Հասարակութիւն