«Կանեփ-կակաչ-2011» միջոցառման շրջանակներում թմրանիւթ պատրաստելու ու պահելու կասկածանքով բերման է ենթարկուել անչափահաս<br />


«Կանեփ-կակաչ-2011» միջոցառման շրջանակներում թմրանիւթ պատրաստելու ու պահելու կասկածանքով բերման է ենթարկուել անչափահաս

  • 18-08-2011 15:39:28   | Հայաստան  |  Հասարակութիւն
«Կանեփ-կակաչ-2011» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, օգոստոսի 17-ին, ժամը 12.00-ին, ոստիկանութեան ծառայողները, թմրանիւթ պատրաստելու եւ պահելու կասկածանքով, Գիւմրիի Յաղթանակի պողոտայի զբօսայգուց բերման էն ենթարկել 17-ամեայ Դաւիթ Թ.-ին եւ նախկինում դատուած, 34-ամեայ Արսէն Թ.-ին: Ըստ ոստիկանութեան հաղորդագրութեան, անձնական խուզարկութեամբ Արսէն Թ.-ի մօտից յայտնաբերուել եւ առգրաւուել էն 200 գ կանաչաւուն կանեփանման բոյսի ցօղուններ եւ 180 գ կշռով պոլիէթիլենային 2 տոպրակ, որոնց մէջ եղել է մանրացուած եւ չորացուած կանաչաւուն կանեփանման զանգուած:Արսէն Թ.-ն յայտնել է, որ յայտնաբերուածը պատկանում է իրէն եւ այն պատրաստել է յետագայում օգտագործելու համար: Նշանակուել է դատաքիմիական փորձաքննութիւն, կատարւում է հետաքննութիւն:
  -   Հասարակութիւն