«Ժառանգութեան» ներկայացուցիչները եւ կրպակատէրերը այցելեցին Մարդու իրաւունքների պաշտպանի գրասենեակ<br />


«Ժառանգութեան» ներկայացուցիչները եւ կրպակատէրերը այցելեցին Մարդու իրաւունքների պաշտպանի գրասենեակ

  • 18-08-2011 18:43:06   | Հայաստան  |  Հասարակութիւն
ՀՀ Ազգային Ժողովի «Ժառանգութիւն» խմբակցութեան անդամներ Անահիտ Բախշեանը, Ստեփան Սաֆարեանը, կուսակցութեան երիտասարդական թեւի բազմաթիւ ներկայացուցիչներ ապամոնտաժման սպառնալիքի տակ յայտնուած կրպակների տէրերի հետ հաւաքուեցին կառավարութեան շէնքի դիմաց: Կառավարութեան նիստին հետեւած Անահիտ Բախշեանը կրպակատէրերին տեղեկացրեց, որ եթէ գործադիրը կամ Երեւանի քաղաքային իշխանութիւնները շուտափոյթ լուծում չտան խնդրին, ապա աշնանը մեկնարկող ԱԺ աշնանային նստաշրջանի ընթացքում ,ժառանգութիւնըէ կ'օգտագործի իրէն հասու բոլոր հնարաւորութիւնները, որպէսզի մեր համաքաղաքացիների իրաւունքները չոտնահարուէն: Ստեփան Սաֆարեանը բողոքի մասնակիցներին յայտնեց, որ «Ժառանգութիւնն» արդէն գրութիւններ է ուղարկել ԱԺ նախագահին ու 6 մշտական յանձնաժողովի նախագահներին` առաջիկայում այս խնդրով համատեղ խորհրդարանական լսումներ հրաւիրելու առաջարկով: Ս.Սաֆարեանը հաւաքուածներին նաեւ տեղեկացրեց նախօրէին Երեւանի քաղաքապետարանի իրաւաբանական վարչութեան ղեկավար Զ.Առաքէլեանի հետ ունեցած հեռախօսազրոյցի ընթացքում տրուած խոստումների մասին: Նրա խօսքերով, թէպէտ, հաւաստիացուել է, որ ոչ մի գործող, աշխատող կրպակ չի ապամոնտաժուելու, սակայն դեռեւս անյստակ է «ապօրինի կրպակ» հասկացութեան քաղաքապետարանի մեկնաբանութիւնը, քանի որ դրա տակ կարող էն յայտնուել նաեւ գործող, բայց քաղաքային իշխանութիւնների մեղքով «իրաւական թերի փաստաթղթերով» կրպակներ եւս: Այնուհետեւ կրպակատէրերը պատգամաւորների ուղեկցութեամբ երթով ուղղուեցին դէպի ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպանի գրասենեակ, որտեղ կայացաւ նրանց ու պաշտպան Կարէն Անդրէասեանի հանդիպումը: Կրպակատէրերը Կ.Անդրէասեանին յանձնեցին իրենց դիմումը, որով խնդրում էն` 1. թոյլ չտալ ապամոնտաժել իրենց աշխատավայրերը եւ օգնել դուրս գալ այս ծանր իրավիճակից, 2. ուսումնասիրել կրպակների ապամոնտաժման կապակցութեամբ Երեւանի քաղաքային իշխանութիւնների կայացրած բանաւոր ու գրաւոր բոլոր որոշումների, գործողութիւնների օրինականութիւնը` մարդու իրաւունքների հարգման ու պաշտպանութեան տեսանկիւնից եւ հանդէս գալ պաշտօնական դիրքորոշում-յայտարարութեամբ, 3. վիճարկել այդ որոշումների սահմանադրականութիւնը ՀՀ Սահմանադրական դատարանում, 4. հասարակութեան այս խմբի ոտնահարուած իրաւունքներին անդրադառնալ տարեկան զեկոյցում, իսկ աւելի նախընտրելի է` արտահերթ զեկոյցում, քանի որ խօսքը վերաբերում է մի քանի հազար մարդկանց իրաւունքներին ու ճակատագրերին: Կարէն Անդրէասեանը կրպակատէրերին բացատրեց իր լիազօրութիւնների շրջանակը, որում ինքը կարող է գործել եւ աջակցել այս խնդրով, յայտարարեց, որ յարգում է խաղաղ հաւաքներ, բողոքի գործողութիւններ իրականացնելու նրանց իրաւունքը, եւ որ իր աշխատակազմի միջոցով կուսումնասիրուէն իրենց տրամադրուելիք անհատաական ու հաւաքական բոլոր փաստերը: Նա նշեց նաեւ, որ օգոստոսի 16-ի իր յայտարութիւնը ոչ միայն վերաբերում ու գնահատական է տալիս Փափազեան փողոցի կրպակների ապամոնտաժման ժամանակ քաղաքապետարանի ու ոստիկանութեան գործողութիւններին, այլեւ փաստացի կանխարգելող պէտք է լինի հետագայում նմանատիպ ոչ իրաւաչափ գործողութիւններ ձեռնարկելու համար: Քաղաքային իշխանութիւնների որոշումները Սդ-ում բողոքարկելու կապակցութեամբ պաշտպանը յայտնեց, որ ժամանակ է պէտք դրա իրաւական հիմքերն ուսումնասիրելու համար: Նա պատրաստակամութիւն յայտնեց իրաւական հարթութեան վրայ դիտարկել ցանկացած իրաւախախտում, իսկ կրպակատէրերի իրաւունքն է քաղաքական ուժերի, տուեալ պարագայում` «Ժառանգութեան», հետ շարունակել պայքարը իրենց քաղաքական ու քաղաքացիական իրաւունքների համար: Օգոստոսի 19-ի ժամը 10:30-ին կրպակատէրերը «Ժառանգութիւն» խմբակցութեան անդամների ու ներկայացուցիչների հետ միասին հաւաքուելու էն Մեասնիկեանի արձանի մօտ, որպէսզի Երեւանի աւագանու անդամներին փոխանցեն հարիւրաւոր ստորագրութեամբ 50-ից աւելի նամակներ, որոնցով պահանջում էն հրաւիրել Երեւան քաղաքի աւագանու արտահերթ նիստ` կրպակների ապամոնտաժման, վարձակալութեան պայմանագրերի երկարացման եւ առնչուող այլ հարցերով:
  -   Հասարակութիւն