Զովունիում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով յարուցուել է քրէական գործ՝ խուլիգանութեան յօդուածով


Զովունիում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով յարուցուել է քրէական գործ՝ խուլիգանութեան յօդուածով

  • 18-08-2011 21:20:19   | Հայաստան  |  Հասարակութիւն
Զովունի գիւղում օգոստոսի 17-ի ծեծկռտուքի փաստով յարուցուել է քրէական գործ ՀՀ քրէական օրէնսգրքի 258 յօդուած 4-րդ մասով՝ Խուլիգանութիւն, կատարւում է նախաքննութիւն: Ոստիկանութիւնը օգոստոսի 18-ին ներկայացրել է միջադէպի մանրամասները։ Ըստ ոստիկանութիւնում նախապատրաստուած նիւթերի, օգոստոսի 17-ին, ժամը 10-ի սահմաններում, Զովունի գիւղի սկզբնամասում բետոնամղիչ աւտոմեքենայի կայանման կապակցութեամբ վիճաբանութիւն է ծագել նշուած մեքենայի վարորդ Ժորա Գրիգորեանի եւ Զովունու բնակիչներ Սուրիկ Աւդալեանի ու նրա հարազատների միջեւ: Վերջիններս ծեծի էն ենթարկել Ժ. Գրիգորեանին ու նրա անչափահաս որդուն` Նարեկին, մետաղեայ ձողով հարուածել էն Գրիգորեանի գլխին, ինչից արնահոսութիւն է սկսուել: Ժորա Գրիգորեանը կատարուածի մասին հեռախօսով յայտնել է եղբօրը` Իւրիկ Գրիգորեանին, նա էլ` իր որդուն` Դաւթին: Քսան րոպէ անց նրանք հասել էն դէպքի վայր ու փորձել էն պարզել վիճաբանութեան պատճառը: Պարզաբանումը վերաճել է վէճի, որին միացել էն Աւդալեանները, Սուրիկ Հաջոյանը, Ազիզ Թամոյեանը եւ մի խումբ կանայք: Շուրջ 30 րոպէ ծեծկռտուք է տեղի ունեցել Աւդալեանների ու Գրիգորեանների միջեւ, որի ընթացքում մետաղեայ ու փայտէ ձողերով, մետաղեայ աթոռով, քարերով վնասուածքներ էն պատճառել իրար: Մարմնական վնասուածքներ էն ստացել Ժորա, Իւրիկ, Նարեկ ու Դաւիթ Գրիգորեանները, Սուրիկ, Ազիզ Աւդալեաններն ու Սուրիկ Հաջոյանը, որոնց տրուել էն դատաբժշկական ուղեգրեր:
  -   Հասարակութիւն